Կուրսկի շրջանը կազատագրվի․ Պեսկով
Միջազգային
Կուրսկի շրջանի ազատագրումը կպահանջի այնքան ժամանակ, որքան կպահանջվի զինվորականների և խաղաղ բնակիչների կյանքը փրկելու համար։ Այս մասին այսօր՝ մարտի 13-ին, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Նախագահն ասաց, որ դա պետք է արվի հնարավորինս արագ։ Այնքան, որքան անհրաժեշտ է մեր զինվորականների և քաղաքացիական անձանց առավելագույն թվով կյանքեր փրկելու համար»,- ասել է Պեսկովը։
«Կասկած չկա, որ Կուրսկի շրջանը կազատագրվի»,-հավելել է Պեսկովը։
https://iravunk.com/sim/?p=307621&l=am/