Ինչ պայմաններով Մոսկվան կհամաձայնի 30-օրյա զինադադարին. Ուկրաինական աղբյուր

Միջազգային

Ուկրաինական աղբյուրները շարունակում են գուշակել, թե 30 օրվա ժամանակավոր հրադադարին համաձայնվելու համար ինչ պայմաններ է ներկայացնելու Մոսկվան: Տեսյակ աղբյուրի գնահատմամբ.

«Մեր աղբյուրը հայտնում է, որ 30-օրյա հրադադարը, ամենայն հավանականությամբ, չի ընդունվի առանց երաշխիքների։
Տարբերակները, որոնց մասին մեր աղբյուրները ներկայումս բարձրաձայնում են, հետևյալն են.

1. Երեք կողմերը (Ուկրաինա - ԱՄՆ - ՌԴ) պետք է ինչ-որ նախնական համաձայնագիր կնքեն։

2. Պուտինը կհամաձայնի հրադադարին, իսկ Թրամփը կհանի որոշ պատժամիջոցներ։

3. Առաջնագծում բոլոր ռազմական գործողությունները դադարեցնելու հետ մեկտեղ պետք է դադարեցվի նաեւ ամրությունների կառուցումը նույն ժամկետով` 30 օրով։ Ամերիկյան կողմն է պատասխանատվություն ստանձնելու, որ Ուկրաինան այդ դրույթը չիչ խախտի: Ընդ որում, խախտումների դեպքում ռուսները հենց ամերիկյան կողմին են դրանք ներկայացնելու` հետեւանքներով հանդերձ:

4. Ռուսաստանի Դաշնությունը համաձայնում է 30-օրյա հրադադարին, սակայն պայմանով, որ այդ ժամկետից հետո Կիևը համաձայնի լիարժեք խաղաղության համաձայնագրեր՝ տարածքների պաշտոնական հրաժարումով։ խոսքն այն տարածքների մասին է, որոնք ՌԴ Սահմանագժդրությամբ ներառված են Ռուսաստանի կազմ:

5. Ուկրաինան վերսկսում է գազի տարանցումը:

6. Ամենակարևորն այն է, որ եթե Կիևը հրաժարվի երկարաձգել հրադադարը, ապա Ռուսաստանը կունենա ցանկացած զենք օգտագործելու իրավունք՝ «իր շահերը պաշտպանելու համար»։ ԱՄՆ-ն պարտավորվելու է, որ այդ դեպքում զերծ կմնա Ուկրաինային ցանկացած ռազմական օգնության տրամադրումից:

Միգուցե այլ դրույթներ եւս կսահմանվեն, սակայն սրանք հիմնականներն են: Մոսկվան իր այս մոտեցումները բացատրում է նրանով, որ ժամանակին հեղինակավոր միջնորդների ներգրավմամբ Ուկրաինայի հետ կնքել է Մինսկի պայմանագիրը: Բայց հետո Անգելա Մերկելը խոստովանեց, որ դա արվել է բացառապես ժամանակ շահելու եւ Ուկրաինային զինելու մասին: Ու Մոսկվան որեւէ դեպքում թուլ չի տա իրեն եւս մեկ անգամ այդպես խաբել: Այսինքն, 30-օրյա հրադադարի եռակողմ փաստաթուղթ ստորագրելով, Թրամփն իր անձնական հեղինակությունն է դնելու կշեռքի նժարին` Կիեւի կողմից խախտումների դեպքում համապատասխան վարքագիծ դրսեւորելով:

Կա նաեւ վարկած, որ Թրամփին եւ Պուտինին ներքաշելով 30-օրյա զինադադարի ուղղություն, գլոբալիստները հերթական ծուղակն են սարքել երկուսի համար: Այն ենթադֆրությամբ, որ Մոսկվան, որ ի սկզբանե դեմ է հանդես եկել ամեն մի ժամանակավոր հրադադարի, այս դեպքում դեմ կարտահայտվի, որը Փրամփին կստիպի մտնել Ուկրաինային զինելու հարթություն: Բայց նման է, որ նորից սխալ են հաշվարկել. Պուտինը դեմ հանդես չի գա, ընդամենը միանգամայն հստակ, իր նախնական հայտնի դիրքորոշումներից բխող պահանջներ կառաջադրի, որպես նման պայմանավորվածության երաշխիք: Ըստ ամենայնի, ԱՄՆ-ն դրանք արդար կհամարի, եւ նորից ամեն ինչ կկոտրվի Զելենսկու գլխին»:

https://iravunk.com/sim/?p=307575&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան