Վաշինգտոնը Կիևին է փոխանցել Պուտինի վերջնագիրը` դա համարելով խնդրի ճիշտ լուծում. Արեւմտյան աղբյուրներ

Միջազգային

Առավել քան սենսացիոն լուրեր են հրապարակում արեւմտյան աղբյուրները` Սաուդյան Արաբիայում տեղի ունեցած ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի բանակցությունենրի վերաբերյալ: Մասնավորապես, որ ամերիկյան կողմը Կիևին փաստացի ներկայացրել է Պուտինի վերջնագիրը...

Ըստ Bloomberg-ի՝ Ռուսաստանը նույնիսկ չի պատրաստվում քննարկել այլ տարածքային տարբերակներ, բացի իր սահմանադրական նոր սահմանների ճանաչումից, որոնք հաստատվել են ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Զապորոժեի և Խերսոնի շրջանների հանրաքվեների արդյունքում։ Այսինքն, ամբողջությամբ Ղրիմը, Սևաստոպոլը և նախկին ուկրաինական չորս մարզերը պետք է ճանաչվեն, որպես ՌԴ սահմանադրական մաս:

Մոսկվան պահանջում է նաև չեզոք կարգավիճակ Ուկրաինայի մնացորդների համար։ Ավելին, Sky News-ի, ամերիկյան պատվիրակությունն անմիջապես կտրել է ուկրաինական կողմից «բոլոր առարկություններն ու տարբերակներն» այս հարցում։

Բացի այս ամենից, Ռուսաստանը խաղաղության պայմանագիր կկնքի միայն Զելենսկու հրաժարականի և իշխանությունը Գերագույն Ռադայի ղեկավար Ստեֆանչուկին փոխանցելուց հետո։ Այն հիմքով, որ ռուսական մեկնաբանությամբ, Զելենսկին դեռ անցած տարի է սպառել իր լիազորությունների ժամկետը: Եվ այն, որ արտակարգ դրության պայմաններում ուկրաինական օրենսդրությունը ընտրություններ չի թույլատրում, չի նշանակում, որ դա մեխանիկորեն պետք է երկարացներ Զելենսկու լիազորությունները. այդ մասին ուկրաինական օրենսդրությունը ոչինչ չի սահմանում: Այսիքն, որ նախագահի լիազորությունների դադարեցման դեպքում պարզապես պետք է այդ լիազորությունները փոխանցվեին այլ լեգիտիմ մարմնի, ու Ռադային ղեկավարն այդ ցանկում առաջինն է: Իսկ Զելենսկու ստորագրած ցանկացած փաստաթուղթ հետագայում ուկրաինական օրենսդրության սահմանած կարգով կարող է չեղարկվել: Նման ռիսկից խուսափելու համար Մոսկվան նաեւ պայման ունի, որ ցանկացած վերջնական պայմանագիր պետք է նաեւ հաստատվի Ռադայի սահմանադրական մեծամասնությամբ, քանի որ դա կոնկրետ պայմանագիրը, որը ենթադրում է սահմանների փոփոխություն, նաեւ Ուկրաինայի Սահմանադրության փոփոխություն է պահանջում։

Ի դեպ, որոշ աղբյուրներ ակնարկում են նաեւ, որ Կուրսկում ռուսների իրականացրած օպերացիան, հատկապես` խողովակաշարով հակառակորդի թիկունք թափանցելու եւ դրա հաշվին մաշստաբային հաղթանակ տանելու փաստը նաեւ ամերիկյան կողմի վրա է շոկային ազդեցություն թողել: Ըստ աղբյուրի` տպավորություն սա է` «Ռուսական բանակը սրանով ցույց տվեց, որ արդեն այն ռուսական բանակն է, ինչպիսին աշխարհում միշտ պատկերացրել են: Իսկ դա լուրջ վախեր է առաջացրել նաեւ ամերիկացիների մոտ. եթե ռուսներն այս պահին իրենք չցանկանան կանգ առնել, ապա կարող են վերցնել շատ ավելին, քան հիմա պահանջում են: Ընդ որում, այլեւս ոչ մի միջնորդության կարիք չեն ունենա: Իսկ դրա այլընտրանքը միջուկային բախումն է: Ուրեմն, պրագմատիկորեն, պետք է այս պահին տալ ուզածները եւ կանգնեցնել հետագա շարժը: Նաեւ Ուկրաինայից ստանալ այն, ինչ հնարավոր է` հանքերի եւ այլ գույքի տեսքով»: Արդյունքում ինչպես նույն աղբյուրներն են պնդում, Վաշինգտոնը պարզապես Կիևին է փոխանցել Պուտինի վերջնագիրը` դա համարելով խնդրի ճիշտ լուծում։

Սա, իհարկե, սենսացիոնից էլ այն կողմ գտնվող լուր է, եւ սպասենք պաշտոնական հաստատման կամ հերքման:

 

https://iravunk.com/sim/?p=307492&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան