Պետք չէ շտապել «վարդագույն ակնոցներ կրել»․ Պեսկով
Միջազգային
Պետք չէ շտապել «վարդագույն ակնոցներ կրել»՝ կապված Կիևի աջակցությունից Վաշինգտոնի հրաժարվելու հետ, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է EADaily-ն:
«Հիմա պետք չէ շտապել վարդագույն ակնոցներ կրել։ Միշտ պետք է հույս դնել լավագույնի վրա, բայց, այնուամենայնիվ, պատրաստ լինել վատագույնին: Եվ մենք միշտ պետք է պատրաստ լինենք պաշտպանելու մեր շահերը», - ասել Է Պեսկովը։
Ինչպես ընդգծել Է Կրեմլի խոսնակը, «շատերն այժմ շտապում են վարդագույն ակնոցներ կրել՝ խոսելով այն մասին, որ ամերիկացիները կդադարեցնեն սպառազինությունների մատակարարումը կամ արդեն դադարեցրել են։ Իսկ Մասկը կանջատի կապի իր համակարգերը»։
https://iravunk.com/sim/?p=307476&l=am/