Չեմ բացառում, որ Ռուսաստանն ԱՄՆ-ի հետ միասին կարող է հատուկ ռազմական գործողություն իրականացնել Սիրիայում. Դուգին
Միջազգային
Անդրադառնալով Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունենրին, ռուս փիլիսոփա Ալեքսանդր Դուգինը հետեւյալ կարծիքն է ներկայացրել.
«Սիրիան շատ բազմազան բնակչությամբ երկիր է, մի քանի էթնո-կրոնական խմբերով, որոնք բավականին բարդ հարաբերություններ ունեն միմյանց հետ: Բայց Ալ-Ջուլանիի (այժմ կոչվում է ալ-Շարաա) գլխավորած ուժը, որը Բայդենը, ով արդեն պարտվել է ընտրություններում, իշխանության բերեց 2024 թվականի դեկտեմբերին, ամենաարմատական իսլամիստական խմբավորումներից մեկի ներկայացուցիչներ են, որոնք կողմնորոշված են դեպի «Իսլամական պետություն»:
Ընդգծեմ, որ գլոբալիստներն էին, որ այդ մարդկանց իշխանության բերեցին այն բանից հետո, երբ Բաշար ալ-Ասադը լքեց Սիրիան։ Եվ հենց գլոբալիստներն էին անում ամեն ինչ, որպեսզի Սիրիայում ստեղծվի «Իսլամական պետության» նոր տարբերակը՝ արմատական, ահաբեկչական, չընդունելով ոչ մի փոքրամասնություն։ Եվ սա նրանց հանցագործությունն է, որի համար նրանք պետք է ողջ պատասխանատվություն կրեն այսօրվա ցեղասպանության հեղինակների հետ միասին։
Սիրիայի տարածքում նման ռեժիմ ստեղծելու աշխարհաքաղաքական իմաստը Ռուսաստանի թուլությունն ապացուցելն էր։ Գլոբալիստների կարծիքով՝ արդեն ընտրված նախագահ Թրամփը, տեսնելով, որ Ռուսաստանը դուրս է եկել Սիրիայից, պետք է գիտակցեր մեր երկրի թուլությունը, և որ պետք է պատերազմ տանենլ մինչեւ մեր լիակատար պարտություն։ Եվ այդպիսով Թրամփը կհայտնվեր ծուղակի մեջ։
Սա գլոբալիստների ռազմավարական ծրագիրն էր, երբ նրանք այս հրեշներին իշխանության բերեցին Սիրիայում: Բայց իշխանության գալուց հետո նրանք անմիջապես սկսեցին անել այն, ինչ անում են հրեշները։ Իրականում Ջուլանին իրական ցեղասպանություն իրականացրեց Ալավիների՝ Սիրիայում կրոնական խմբերից մեկի նկատմամբ։ Եվ Եվրամիությունում ու բուն ԱՄՆ-ի հիմնական լրատվամիջոցներում, որոնք դեռևս ենթակա են գլոբալիստական «խորքային պետությանը», պնդում են, որ դրանք Ասադի կողմնակիցներն են։ Իրականում նրանք պարզապես խաղաղ կյանքի կողմնակիցներ էին, սեփական գոյատևման կողմնակիցներ։ Բայց դա նրանց չհաջողվեց, քանի որ գազանը, որ այժմ թագավորում էր Դամասկոսում, ամենևին էլ հաշվի չէր առել դա։ Այն անընդմեջ ոչնչացրեց բոլորին` կանանց, երեխաներին, ծերերին, խաղաղ անզեն մարդկանց միայն այն պատճառով, որ նրանք հավատարիմ էին այլ կրոնական տեսակետի, քան Սիրիայում հաստատված ահաբեկչական ռեժիմը:
Այժմ ԱՄՆ-ն և Ռուսաստանը երկու կողմից համատեղ առաջ են քաշել ՄԱԿ-ի բանաձևը, որը շատ կոշտ և կտրականապես դատապարտում է այն, ինչ կատարվում է Սիրիայում։ Բայց Եվրամիությունը և բոլոր գլոբալիստները՝ «Լիբերալ ինտերնացիոնալի» ներկայացուցիչները շարունակում են աջակցել ահաբեկիչներին, ովքեր չունեն քիչ թե շատ պարկեշտ պետություն կառուցելու հնարավորություն։ Բնակչության ճնշող մեծամասնությունը նրանց չի աջակցում։ Եվ ես հավատում եմ, որ այն, ինչ կատարվում է Սիրիայում այս ողբերգական օրերին, այս երկրի փլուզման սկիզբն է։ Ռուսաստանը շատ թանկ գին վճարեց Սիրիայի ամբողջականությունը պահպանելու համար, սակայն գլոբալիստները թույլ չտվեցին դա տեղի ունենալ։ Մենք խորասուզված ենք Ուկրաինայում գլոբալիզմի դեմ մեր իսկ պատերազմի մեջ և այդ պատճառով, ի մեծ ափսոսանք, գործնականում լքել ենք Սիրիան։ Իսկ Ասադի հեռանալուց հետո ամեն ինչ սկսեց քանդվել։
Երկայնաչար Սիրիան հայտնվեց նույն իրավիճակում, ինչ Լիբիան ու Իրաքը։ Երկու տասնամյակ առաջ գլոբալիստների կողմից սկսված արաբական պետությունների փլուզման բոլոր գործընթացները բերում են նույն հրեշավոր արդյունքներին։ Ընդհանրապես, այն ամենը, ինչ անում էր Միացյալ Նահանգների նախորդ գլոբալիստական ղեկավարությունը մինչև վերջերս, ոչ այլ ինչ էր, քան մարդկության դեմ ծրագրված հանցագործություն։ Եվ այս իրավիճակում միակ հույսն այն է, որ Թրամփի Ամերիկան կողմնորոշված է դեպի այլ սցենար և ճիշտ կարձագանքի տեղի ունեցողին։ Եվ ես նույնիսկ չեմ բացառում, որ Ռուսաստանը ԱՄՆ-ի հետ միասին կարող է հատուկ ռազմական գործողություն իրականացնել Սիրիայում. վերականգնել կարգը, խաղաղությունը և ներդաշնակ գոյությունը այնտեղ գտնվող ժողովուրդների, կրոնական շարժումների և աղանդների միջև»:
https://iravunk.com/sim/?p=307460&l=am/