Ուկրաինական անօդաչուները զանգվածային հարձակում են իրականացրել Մոսկվայի, Կուրսկի, Ռյազանի և Օրելի վրա
Միջազգային
Ուկրաինական անօդաչուները զանգվածային հարձակում են իրականացրել Մոսկվայի, Կուրսկի, Ռյազանի և Օրելի վրա:
Մերձմոսկովյան Ռամենսկոեում արդեն որոտացել է ավելի քան 70 պայթյուն՝ հակաօդային պաշտպանությունը խոցել է անօդաչու թռչող սարքերը: Մինչև 10 պայթյուն Կոլոմնայում և Դոմոդեդովոյում։
Ավելի քան 10 պայթյուն Ռյազանում, ժամը 4-ից գրոհը շարունակվել է գրեթե մեկ ժամ։
Բազմաթիվ անօդաչու սարքեր մի քանի ժամ հարձակվել են Կուրսկի և տարածաշրջանի վրա, այդ թվում՝ Կուրչատովի վրա, որտեղ գտնվում է Կուրսկի ատոմակայանը։
Անօդաչու սարքերը հարձակվել են նաև Օրելի նավթի պահեստի վրա։
Թռիչքների անվտանգությունն ապահովելու համար Ժուկովսկի օդանավակայանում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Մոսկվայի ժամանակով ժամը 04:24-ին, իսկ Դոմոդեդովո օդանավակայանում՝ Մոսկվայի ժամանակով 04:40-ին, հաղորդում է «Ռոսավիացիան»:
ՀՕՊ ուժերը Մոսկվայի մարզի Դոմոդեդովո և Ռամենսկոե շրջաններում մի խումբ անօդաչու թռչող սարքեր են խոցել, ասել է Սոբյանինը։