Շառից, փորձանքից ու ՔՊ-ականներից հեռո՛ւ մնացեք. Նարինե Ոսկանյան

Մշակութային

Գյումրու առաջիկա ավագանու ընտրությունների, մշակույթի եւ, առհասարակ՝ ներկայիս իրավիճակի մասին «Իրավունք»-ը զրուցել է դերասանուհի ՆԱՐԻՆԵ ՈՍԿԱՆՅԱՆԻ հետ, որը հանրությանն առավել հայտնի է Պաուզա Անո բեմական անունով:

— Ինչպե՞ս եք:

Լավ չեմ, մի ամիս է հիվանդանոց եմ գնում-գալիս: Ոտքս շատ է ցավում, չեմ կարողանում նորմալ քայլել. այդ հիվանդությանը «Կարմիր քամի» են ասում: Հիմա բուժվում եմ: Անգամ ներքաղաքական անցուդարձին չեմ հետեւում:

Ներքաղաքական ասացիք, հիշեցինք, Ձեր հարազատ Գյումրու առաջիկա ընտրություններից ի՞նչ կասեք:

 Ի՞նչ ասեմ, որ ոչ մեկին չեմ ճանաչում: Միայն առաջվա քաղաքապետ Վարդան Ղուկասյանին եմ ճանաչում, մնացածին չգիտեմ: Բայց հստակ բան անգամ իր մասին չեմ կարող ասել, որովհետեւ իր քաղաքապետ եղած տարիներին էլ Գյումրիում չեմ ապրել, հիմա էլ չեմ ապրում: Արդեն 33 տարի է, ինչ Երեւանում եմ ապրում:

— Ամեն դեպքում, 2018-ինԳյումրիից սկսվեց, այսպես կոչված, «թավշյա հեղափոխությունը»: Ի՞նչ եք կարծում՝ Գյումրիում էլ կարո՞ղ է ավարտվել, թե՞ իշխող ՔՊ-ն վերարտադրվելու շանսեր դեռ ունի:

Չեմ կարող ասել, միայն կասեմ, որ գրողին լիներ այդ «թավշյա հեղափոխությունը»: Ի՞նչ շահեցինք մենք այդ հեղափոխությունից՝ ոչի՛նչ, հակառակը՝ միայն տուժեցինք: Ուղղակի, ափսոսում եմ, որ իմ քաղաքից ՝ Գյումրիից է սկսել: Իմ քաղաքը չպիտի կեղտոտվեր: Գիտեմ, որ հիմա կրկին ոտքի են կանգնել անհետ կորած զիծառայողների ծնողները եւ շատ ճիշտ են արել: Բա չիմանա՞ն իրենց երեխաների հետ ինչ է եղել, չիմանա՞ն իրենց երեխաների ճակատագրի մասին՝ ո՞ղջ են, ողջ չե՞ն: Շատ ճիշտ պահանջ ունեն եւ մինչեւ վերջ թող գնան: Ինչ վերաբերում է ՔՊ-ի վերարտադրվելուն, ես դա անեծք կհամարեմ: Աստված չանի նման բան լինի: ՔՊ-ն թող ռադը քաշի, գնա՝ իր Փաշինյանի հետ մեկտեղ, բավակա՛ն է:

— Ինչո՞ւ են մշակութային գործիչները, նաեւ գյումրեցի՝ հիմնականում լռում:

— Կարծում եմ՝ նրանք որոշակի վախ ունեն անաշխատանք մնալու: Եթե ինչ-որ բան խոսեն, գուցե զրկվեն աշխատանքից եւ անգործ մնան, ինչպես ես եմ անգործ: Ես իշխանությանը չեմ հավանում, խոսում եմ, բերանս բացում եմ, դրա համար էլ անգործ եմ մնացել: Հավանաբար, վախենում են գործ կորցնելուց, ամեն դեպքում, մարդիկ ընտանիք են պահում: Իսկ ինձնից ինչ կախված է, կամ ինչքան կարողանում եմ, անում եմ իմ հայրենիքի համար՝ դոշ էլ եմ տալիս, խոսում եմ, անգամ հայհոյում եմ: Պարզապես, հորդորս է` մեր մշակութային գործիչները մեկ լինեն, պայքարենք մեր երկրի համար: Ես գոռում եմ, գոչում եմ: Երբ Ցեղասպանության թեման արծարծվեց, ես ահավոր հայհոյանքներով ելույթ ունեցա: Բայց մնացածի լռությունը չգիտեմ ինչով է պայմանավորված: Ես միայն իմ անունից կարող եմ խոսել:

— Ինչո՞ւ միայն Ցեղասպանության թեման, դրանից առաջ էլ Նիկոլ Փաշինյանը հեգնեց խաչքարերի թեման, Մասիս սարի թեման բարձրացրեց...

— Ով խաչքարերը կհեգնի ես նրա... Գիտեք ինչ, ձուկը գլխից է հոտած: Եթե ղեկավարությունն իր տեղում լինի, մեր հալն էլ այսպես չի լինի: Վերջապես մենք մի նորմալ ղեկավար չունեցանք, որ այս երկրը ծաղկի: Մեր երկիրը արժանի է միայն լավին, ծաղկելուն, բարգավաճելուն: Ախր էս ինչ արեցին մեր երկրի հետ: Երիտասարդները ստիպված թողնում գնում են երկրից, բայց նրանց էլ մեղադրելու չէ: Շատ ափսոս է մեր այս սուրբ երկիրն ու բնակչությունը:

Վերադառնալով Գյումրուն՝ ինչպե՞ս կգնահատեք մերօրյա Գյումրին՝ մշակութային առումով:

 Գյումրիում մշակույթը կանգուն վիճակում է: Շատ շնորհալի երիտասարդություն ունենք, եւ հաճախ պրեմիերաներ են լինում թատրոններում: Շատ տաղանդավոր դերասաններ եւ ռեժիսորներ ունենք այնտեղ: Ի դեպ, Գյումրիում նոր թատրոն է բացվել՝ Հովհաննես Հովհաննիսյանի «Մտորումներ» թատրոնը: Ցավոք, դեռ չեմ գնացել, բայց շատ դրական արձագանքներ եմ լսել այդ նորաբաց թատրոնի մասին: Ես հատվածներ եմ տեսել եւ արդեն հավանել եմ: Ցավոք, առողջական վիճակից ելնելով, չեմ գնացել, բայց ծրագրում եմ գարնանը գնալ: Առհասարակ, Գյումրիում ստեղծագործական վիճակը շատ լավ է: Բայց նյութական վիճակը չգիտեմ՝ արդյոք պետական աջակցություն ստանում են, թե՝ ոչ, չեմ կարող ասել:

Ձեր ստեղծագործական կյանքում ի՞նչ նորություններ ունեք: Տիկտոկյան բաթլներում երբեմն Ձեզ հանդիպում ենք, բայց շատ հազվադեպ, իսկ ներկայացումներո՞ւմ, կինոյո՞ւմ...

— Դե բաթլներում հազարից մեկ եմ լինում, այն էլ բացառապես մեր հայերի հետ եմ խաղում, եւ նպատակը բաթլ մտնելու մեկն է՝ խոսել, շփվել մարդկանց հետ, թե չէ այդպես չեմ խաղում: Կարող է մեկ օր մտնեմ, երեք ամիս չմտնեմ: Ինչ վերաբերում է ֆիլմերին, պիտի ասեմ, որ վերջերս նկարահանվեցի իմոջիներում՝ Հռիփսիմե Ելինյանի մոտ: Հրաշալի անձնակազմ էր, եւ հույս ունեմ, որ դա շարունակական կլինի: Նկարվել եմ մի դրամայում, որը կոչվում է «Մայրենիք»: Այդ ֆիլմի ռեժիսորը Լեհաստանից եկած տաղանդավոր ուսանող էր՝ Գոռ Առուշանյանը, երջանկահիշատակ Լոռենց Առուշանյանի թոռը: «Մայրենիք»-ը ամռանը կներկայացվի կինոփառատոնի: Այնտեղ երկու կերպար է եղել ընդամենը, ես մոր կերպարում եմ ներկայացել, իսկ Լեռնիկը` տղաս է: Շատ խորը եւ էմոցիաների վրա նկարված ֆիլմ է: Դրանից հետո նկարվեցի «Սխալ կինո» ֆիլմում:

— Էլ ի՞նչ լավ բան կասեք մեզ:

Լավ մնացեք, բոլորդ: Շառից, փորձանքից ու ՔՊ-ականներից հեռո՛ւ մնացեք:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

 

https://iravunk.com/sim/?p=307417&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան