Հաղթանակի 80-ամյակն առանձնահատուկ նշանակություն ունի մերձավոր արտասահմանի հետ հարաբերությունների համար. Լավրով
Միջազգային
Մեծ հաղթանակի 80-ամյակը առանձնահատուկ նշանակություն ունի մերձավոր արտասահմանի երկրների հետ մեր հարաբերությունների համար, քանի որ մեր պապերն ու նախապապերը ուս-ուսի կռվել են եվրոպական երկրների մեծ մասի նացիստական զավթիչների և կոլլաբորացիոնիստների դեմ։
Դրա մասին հայտարարել է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը։
«Պատահական չէ, որ 2024 թվականի հոկտեմբերի 8-ին Մոսկվայում ընդունվեց ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների կոչը Համագործակցության ժողովուրդներին և համաշխարհային հանրությանը 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ։
ԱՊՀ-ում 2025 թվականը հայտարարվել է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի տարի՝ նացիզմի դեմ պայքարում խաղաղության և միասնության Տարի։
Համագործակցության ղեկավար մարմինները որոշել են միասնական հոբելյանական՝ «Հաղթանակի 80 տարի 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում» մեդալ սահմանել,- նշել է նա։
https://iravunk.com/sim/?p=307414&l=am/