Կրեմլում մեկնաբանել են ԱՄՆ-ի հետ միջուկային գործարքի վերաբերյալ Իրանի որոշումը

Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է Իրանի իշխանությունների՝ միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի հետ համագործակցելուց հրաժարվելը: Այս մասին հայտնում է Gazeta-ն։
Լրագրողի այն հարցին՝ ինչպես են Կրեմլում տեսնում Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկը, Պեսկովը պատասխանել է, որ Թեհրանն ինքնուրույն է դիրքորոշում ձևավորում արտաքին քաղաքական հարցերի վերաբերյալ:
«Իրանն ինքնիշխան երկիր է։ Պարզ է, որ լարված շփումներ են սպասվում։ Հասկանալի է, որ Իրանը բանակցություններ է փնտրում փոխադարձ հարգանքի հիման վրա։ Մենք մեր կողմից կշարունակենք անել այն ամենը, ինչ կախված է մեզանից, որպեսզի իրավիճակը կարգավորենք խաղաղ», - պարզաբանել Է Պեսկովը։
https://iravunk.com/sim/?p=307381&l=am/