ՀՀ-ն ծաղիկների գլխավոր մատակարարն է ՌԴ-ի համար

Հայաստանը ծաղիկների գլխավոր մատակարարներից է ՌԴ-ի համար
2024 թվականին Հայաստանը եղել է ծաղիկների հիմնական մատակարարներից մեկը Ռուսաստանի համար։ ՌԴ ծաղիկների ներկրման 85 %-ը բաժին է ընկել Նիդեռլանդներին, Հայաստանին և Բելառուսին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Անցյալ տարվա արդյունքներով` ներմուծված կտրած ծաղիկների ավելի քան 70 %-ը եղել է Նիդեռլանդներից (321,5 մլն դոլար): Երկրորդ տեղում Հայաստանն է՝ 32,1 մլն դոլար մատակարարմամբ (7,1 %), երրորդը Բելառուսն է՝ 28 միլիոն դոլար մատակարարմամբ (6,2 %)։
https://iravunk.com/sim/?p=307306&l=am/