Կուրսկի տարբեր բնակավայրերում ուկրաինական ուժերը զանգվածաբար հանձնվում են
Միջազգային
Կուրսկի Մարտինովկա բնակավայրում, որը երեկվանից շրջապատված էր, ուկրաինական ուժերի մնացորդները խմբակային հանձնվել են: Բնակավայրը ռուսական վերահսկողության տակ է:
Բնակավայրում գտնվող ուժերի մի մասն էլ կարողացել է գիշերը հեռանալ, սակայն մեծ է հավանականությունը, որ տարբեր փոքր խմբեր այլ հատվածներում են նորից հայտնվել շրջապատման մեջ կամ ոչնչացվել:
Զանգվածային հանձջնվելու մի շարք այլ դեպքեր եւս կան: Մասնավորապես, հանձնվել է Չերկասկի Պորեչնիում մնացած ուկրաինական ուժերի մնացորդները։ Նույնը տեղի է ունեցել Կոսիցեում։ Սպասվում է, որ նման մի պատկեր կարձանագրվի նաեւ Մալայա Լոկնյայում եւ Կուրսկի ճակատի այլ գյուղերում:
https://iravunk.com/sim/?p=307299&l=am/