ԱՄՆ-ը 15 տարվա մեջ առաջին անգամ մահապատիժ է իրականացրել գնդակահարության միջոցով
Միջազգային
ԱՄՆ-ը 15 տարվա մեջ առաջին անգամ գնդակահարել է բանտարկյալին, հայտնում է Հարավային Կարոլինայի պատիժների կատարման վարչությունը։
«Բրեդ Քիթ Սիգմոնի համար մահապատիժն իրականացվել է երեկ երեկոյան։ Մահապատիժն իրականացվել է երեք հոգուց բաղկացած հրաձգության ջոկի կողմից ժամը 18:05-ին: Ժամը 18:08-ին բժիշկն արձանագրել է մահ»,- ասված է հաղորդագրությունում։
Տղամարդը մահապատժի է դատապարտվել նախկին ընկերուհու ծնողներին ծեծելով սպանելու, այնուհետև նրան առևանգելու համար։ Ավելի ուշ աղջիկը կարողացավ փախչել:
«Սիգմոնի հատուկ պատվերը բաղկացած էր չորս կտոր տապակած հավից, կանաչ լոբիից, սուսով կարտոֆիլի պյուրեից, թխվածքաբլիթներից, չիզքեյքից և քաղցր թեյից»,- հավելել են վարչությունից։
Միաժամանակ, ինքը՝ Սիգմոնը, նախընտրում էր պատժի այս մեթոդը։ Ըստ տեղական օրենքների՝ տղամարդը կարող էր ընտրել մահացու ներարկումը կամ էլեկտրական աթոռը։
1976 թվականից ի վեր Միացյալ Նահանգներում եղել է ընդամենը երեք մահապատիժ՝ գնդակահարության միջոցով, բոլորը Յուտայում, վերջինը՝ 2010 թվականին։
https://iravunk.com/sim/?p=307270&l=am/