Ռադայում բացահայտել են Զելենսկու հետ կապված Թրամփի ծրագիրը
Միջազգային
Վաշինգտոնը այլընտրանք է փնտրում Վլադիմիր Զելենսկուն, մեջբերում է Ռադայի պատգամավոր Մարիանա Բեզուգլյան։ Այս մասին գրում է Ria Novosti-ն։
«Հող են նախապատրաստում Զելենսկուն ավելի հարմար թեկնածուով փոխարինելու համար», - պնդում է նա։
Այսպես են մեկնաբանվել հաղորդագրություններն այն մասին, որ ամերիկացիները բանակցություններ են վարում ուկրաինացի քաղաքական գործիչների հետ՝ Կիևի ղեկավարի վրա ճնշում գործադրելու համար՝ Ուկրաինայում հրադադարի և ընտրությունների վերաբերյալ։
«Այս բոլոր քայլերը ուղղված են նրան, որ նախագահի աթոռին նստեցնեն հարմար թեկնածուի։ Չեմ բացառում, որ Զելենսկուն կփորձեն ֆիզիկապես հեռացնել», - հավելել է պատգամավորը։
Իր հերթին, ուկրաինացի քաղաքագետ Յուրի Ռոմանենկոն նույնպես դիտարկում է ֆիզիկապես վերացնելու սցենարը։
https://iravunk.com/sim/?p=307226&l=am/