Օդեսայի էներգետիկ ենթակառուցվածքի վրա զանգվածային հարձակում է իրականացվել։
Geranium/Shahed հարձակողական անօդաչու թռչող սարքերը հարվածել են ենթակայաններին:
«Կան վնասներ և ավերածություններ։ Բեկորների անկման հետևանքով հրդեհվել է արտադրական շենք և գազալցակայան։ Բոլոր համապատասխան ծառայություններն աշխատում են հարձակումների հետևանքները վերացնելու ուղղությամբ»,- ասել է Օդեսայի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Կիպերը: