ԹՐԱՄՓԻՆ ՀԱՐԱՎԱՅԻ ԿՈՎԿԱՍԸ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՉԷ

Վերլուծություն

Ա­մեն դեպ­քում այն, որ այս պա­հին կով­կաս­յան թե­մա­տի­կան նաեւ ռուս-ա­մե­րիկ­յան բա­նակ­ցութ­յուն­նե­րում (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=307188&l=am) հե­տե­ւանք է, այլ ոչ թե թե­մա, հու­շեց նաեւ օ­րերս Bloomberg-ի տա­րա­ծած տե­ղե­կութ­յու­նը, որ Թ­րամ­փը Պու­տի­նին խնդրել է միջ­նոր­դել Ի­րա­նի մի­ջու­կա­յին բա­նակ­ցութ­յուն­նե­րում: Ըստ գոր­ծա­կա­լութ­յան, ՌԴ նա­խա­գա­հը հա­մա­ձայ­նել է, գրում է գոր­ծա­կա­լութ­յու­նը: Ա­վե­լին, որ թե­ման ար­դեն իսկ ռուս­ներն ու ա­մե­րի­կա­ցի­նե­րը քննար­կել են: Նաեւ, Դ­միտ­րի Պես­կո­վը հայտ­նել է, որ Մոսկ­վան «պատ­րաստ է ա­նել ա­մեն ինչ»:

Այդ գոր­ծըն­թա­ցի մա­սին նաեւ ի­րա­նա­կան աղբ­յուր­ներն են սկսել խո­սել, մաս­նա­վո­րա­պես ակ­նար­կե­լով, որ թե­ման Լավ­րո­վը քննար­կել է նաեւ Աբ­բաս Ա­րաղ­չիի հետ, երբ նրանք հան­դի­պել են Թեհ­րա­նում: Դա­տե­լով ի­րա­նա­կան փոր­ձա­գետ­նե­րի ռեակ­ցիա­յից, Մոսկ­վա­յի միջ­նոր­դութ­յու­նը Թեհ­րա­նում հա­մար­վում է լա­վա­գույն տար­բե­րակ: Բանն այն է, որ Թեհ­րա­նը մեր­ժեց ու­ղիղ բա­նակ­ցութ­յու­ննե­րի Թ­րամ­փի ա­ռա­ջար­կը, որն ար­ված էր միան­գա­մայն սպառ­նա­լից տո­նով: Արդ­յուն­քում, կա´մ պետք է հա­կա­մար­տութ­յու­նը շա­րու­նակ­վեր, կա´մ մ­նում էր Մոսկ­վա­յի միջ­նոր­դութ­յու­նը, ո­րը ռուս-ա­մե­րիկ­յան ներ­կա բա­նակ­ցութ­յուն­նե­րի հա­մա­տեքս­տում միան­գա­մայն ռեալ է եւ Ի­րա­նի հա­մար մաք­սի­մալ ըն­դու­նե­լի տար­բե­րակ:

­Թեեւ մյուս կող­մից Bloomberg-ի այդ լու­րը դժվար է նոր բան հա­մա­րել: Հի­շեց­նենք, որ «Ի­րա­վուն­քը» քա­նիցս տե­ղե­կաց­րել է, որ Ի­րա­նի թե­ման ռուս-ա­մե­րիկ­յան բա­նակ­ցութ­յուն­նե­րի հիմ­նա­կան հար­ցե­րից մեկն է, այդ թվում՝ մի­ջու­կա­յին ծրագ­րի հետ կապ­ված լու­ծում­նե­րով: Մո­տա­վո­րա­պես այս սխե­մա­յով. Ի­րա­նը պաշ­տո­նա­պես կհայ­տա­րա­րի, որ չի պատ­րաստ­վում մի­ջու­կա­յին զենք ստեղ­ծել: Ռու­սաս­տա­նը հան­դես կգա` որ­պես դրա ե­րաշ­խա­վոր: Բայց նաեւ պար­տա­վոր­վե­լով, որ անհ­րա­ժեշ­տութ­յան դեպ­քում կհան­դի­սա­նա Ի­րա­նի հա­մար «մի­ջու­կա­յին տա­նիք»: ԱՄՆ-ը կըն­դու­նի, որ այդ սցե­նարն ի­րեն բա­վա­րա­րում է, եւ Թ­րամ­փը կկա­րո­ղա­նա հան­դես գալ` որ­պես Ի­րա­նի մի­ջու­կա­յին խնդրին ար­մա­տա­կան լու­ծում տված ա­ռաջ­նորդ: Դ­րա­նով նաեւ կֆիք­սեն, որ ռուս-ա­մե­րիկ­յան հա­մա­գոր­ծակ­ցութ­յունն ու­նի բարձր արդ­յու­նա­վե­տութ­յուն եւ հնա­րա­վո­րութ­յուն է տա­լիս լու­ծել ան­գամ տաս­նամ­յակ­նե­րի պատ­մութ­յուն ու­նե­ցող հիմ­նախն­դիր­նե­րը: Բ­նա­կան է, կհե­տե­ւեն պատ­ժա­մի­ջոց­նե­րի չե­ղար­կու­մը եւ հա­մա­տեղ տնտե­սա­կան կա­պե­րի հե­ռան­կար­նե­րը:

­Պար­զա­պես, երբ հի­մա այդ ա­մե­նին դրա­կան տո­նայ­նութ­յամբ ար­ձա­գան­քում են նաեւ մաս­նա­կից կող­մե­րը, ա­պա դա ար­դեն հու­շում է, որ գոր­ծըն­թա­ցը, այս­պես ա­սենք, հա­ջող զար­գաց­ման ըն­թաց­քի մեջ է: Միայն թե կա եւս մեկ դե­տալ, ո­րի մա­սին դեռ չի խոս­վում: Այն է, հա­ջող միջ­նոր­դութ­յան դեպ­քում Մոսկ­վան էլ իր ո­րո­շա­կի պայ­ման­ներն ու­նի: Այն է՝ ԱՄՆ-ն պետք է, այս­պես ա­սենք, հար­գի «Ռազ­մա­վա­րա­կան գոր­ծըն­կե­րութ­յան մա­սին» ռուս-ի­րա­նա­կան հայտ­նի հա­մա­ձայ­նա­գի­րը: Իսկ այն, հի­շեց­նենք, պա­րու­նա­կում է նաեւ մեզ հա­մար էա­կան ո­րո­շա­կի դե­տալ­ներ: Այն է, այդ հա­մա­ձայ­նագ­րով Մոսկ­վան եւ Թեհ­րանն առն­վազն ան­ցան­կա­լի են հա­մա­րում, որ խա­թար­վեն ի­րենց կա­պու­ղի­նե­րը, ո­րոն­ցից հիմ­նա­կա­նը, ինչ խոսք, Հա­րա­վա­յին Կով­կասն է: Նաեւ, որ «եր­րորդ ու­ժե­րը» պետք է խու­սա­փեն մտնել Կենտ­րո­նա­կան Ա­սիա: Այ­սինքն, խոս­քը աշ­խար­հա­քա­ղա­քա­կան վե­րահս­կո­ղութ­յան գծե­րի մա­սին է՝ ել­նելով այն բա­ժան­վա­ծութ­յու­նից, ո­րը կար դեռ ԽՍՀՄ-ի ժա­մա­նակ, եւ ո­րը հի­մա տա­րած­վե­լու է Ի­րան-­Պար­սից ծոց ուղ­ղութ­յամբ: Հենց այս երկ­րորդ հատ­վածն է, որ ժա­մա­նա­կին վե­րահս­կում էր Բ­րի­տա­նիան, մինչ ի­րա­նա­կան հե­ղա­փո­խութ­յու­նը: Եվ այն մինչ այժմ մնում է հա­կա­մար­տութ­յան գո­տի: Ու ե­թե Թ­րամ­փը, ի­րա­նա­կան մի­ջու­կա­յին խնդի­րը լու­ծե­լու նկա­տա­ռու­մով, ի­րոք հրա­ժար­վի այդ ուղ­ղութ­յու­նից, ըստ էութ­յան, կնշա­նա­կի, որ գործ­նա­կա­նում բան չի կորց­նե­լու. այն, ինչն ի­րե­նը (ԱՄՆ-ի­նը) չէր ար­դեն գրե­թե մոտ կես դար, է­լի ի­րե­նը չի լի­նե­լու: Միայն թե դրա դի­մաց ինչ-որ բան կստա­նա. կա­րե­լի է ա­սել՝ «լավ գոր­ծարք է»:

Այ­սինքն, կա­րե­լի է նաեւ հաս­կա­նալ այն ցու­ցադ­րա­կան ան­տար­բե­րութ­յու­նը, ո­րը ներ­կա­յումս թրամփ­յան թի­մը դրսե­ւո­րում է հա­րավ­կով­կաս­յան ուղ­ղութ­յան նկատ­մամբ. այս հատ­վա­ծում նա աշ­խար­հա­քա­ղա­քա­կան վե­րահս­կո­ղութ­յան հայտ չի ներ­կա­յաց­նում՝ «դաշ­տը թող­նե­լով Մոսկ­վա­յին»: Սա, հաս­կա­նա­լի է, Թուր­քիա­յի հա­մար դու­րե­կան սցե­նար չէ, եւ, ըստ փոր­ձա­գետ­նե­րի, Ա­լիե­ւի նա­խօ­րեի այցն Ան­կա­րա եւ Էր­դո­ղա­նի հետ հան­դի­պու­մը միտ­ված էր հենց այս խիստ կնճռոտ թե­մա­յին: Բ­րի­տա­նիան եւս, ի­հար­կե, կդժվա­րա­նա հաշտ­վել այս ի­րո­ղութ­յու­ննե­րի հետ, բայց երբ չկա «հարց լու­ծե­լու» ու­նակ ռազ­մա­կան պո­տենց­իա­լ, ո­րը Բ­րի­տա­նիան ու­նե­ցել է նախ­կի­նում, ա­պա լուծ­ման միակ տար­բե­րա­կը կա­րող է լի­նել այ­լոց, կոնկ­րետ դեպ­քում՝ Էր­դո­ղա­նի ռազ­մա­կան պո­տենց­իա­լի վրա հույս դնե­լը:

Չ­նա­յած մյուս կող­մից էլ, վեր­ջին սրա­ցում­նե­րը, ո­րոնք ա­ռա­ջա­ցել են Ի­րա­նի եւ Թուր­քիա­յի մի­ջեւ, ըստ ա­մե­նայ­նի, նույն ուղղ­վա­ծութ­յունն ու­նեն. Իս­լա­մա­կան Հան­րա­պե­տութ­յու­նը եւս մեկ ան­գամ, ըստ էութ­յան, Էր­դո­ղա­նին ա­ռա­ջար­կեց՝ ա­վե­լորդ սրա­ցում­նե­րի չգնալ: Մի խոս­քով դեռ հաս­կա­նանք, թե նա ինչ է քննար­կել եւ ինչ եզ­րա­կա­ցութ­յուն­նե­րի է ե­կել Հեյ­դա­րո­վի­չի հետ միա­սին:

Ինչ վե­րա­բե­րվում է Փա­շին­յա­նին, ա­պա այս ի­րա­վի­ճա­կը, ի­հար­կե, ա­վե­լորդ ան­գամ է բա­ցատ­րում այն աշ­խար­հա­քա­ղա­քա­կան մե­կու­սա­ցու­մը, ո­րի մեջ նա ա­մե­նա­խո­րը ձե­ւով հայտն­վել է այս պա­հին:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում