Եվրոպայի անվտանգությանն առնչվող բոլոր քայլերը պետք է ծրագրվեն Թուրքիայի հետ համատեղ. Էրդողան

Միջազգային

Եվրոպայի անվտանգությունը վերաբերում է բոլորին, ոչ միայն ԵՄ անդամ երկրներին:

Ինչպես հայտնում է Yeni Şafak-ը, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԵՄ-ի կողմից կազմակերպված «Համախոհ երկրների առաջնորդների առցանց հանդիպմանը»։

Նշելով, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմը պետք է ավարտվի, Էրդողանն ասել է. «Մենք վճռականորեն աջակցել ենք Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և անկախությանը։ Մենք ձգտում ենք ամուր դիվանագիտության, որտեղ երկու կողմերն էլ նստում են բանակցությունների սեղանի շուրջ պատվավոր խաղաղության համար: Մենք աջակցում ենք հարձակումները դադարեցնելու գաղափարին։ Սև ծովում կոնսենսուսի հասնելու մեր ջանքերը նույնպես համընկնում են այս մոտեցման հետ»:

Էրդողանը նշել է, որ իր երկրի ռազմարդյունաբերական համալիրը պատրաստ է նպաստել ԵՄ պաշտպանական արդյունաբերության և եվրոպական անվտանգության ամրապնդմանը։

«Մենք կարծում ենք, որ մեր ընդհանուր շահերից կլինի Թուրքիայի հետ միասին ծրագրել եվրոպական անվտանգությունն ապահովելու բոլոր քայլերը։ Այս բոլոր ջանքերում, անկասկած, կարևոր է առավելագույնս պահպանել անդրատլանտյան կապերը և ստանալ մեր դաշնակից Ամերիկայի ամուր աջակցությունը։ Մեր պաշտպանական արդյունաբերությունն իր առաջադեմ տեխնոլոգիաներով պատրաստ է նպաստել Եվրոպայի պաշտպանական հատվածի հզորացմանը»,- ասել է նա։

«Կարևոր է, որ մենք մասնակցենք նաև Ուկրաինայի վերականգնման և վերակակառուցման ԵՄ ծրագրերին»,- հավելել է Թուրքիայի ղեկավարը։

«Մենք պահպանում ենք լիիրավ անդամակցության մեր նպատակը: Մենք ակնկալում ենք, որ ԵՄ-ն կընդունի ռազմավարական ու հեռանկարային դիրքորոշում և կվերսկսի մեր անդամակցության շուրջ բանակցությունները»,- եզրափակել է պետության ղեկավարը։

 

https://iravunk.com/sim/?p=307174&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան