Լաթաքիայում հայերին կոչ է արվել մնալ տանը
Միջազգային
Վերջին օրերի Սիրիայի ափամերձ որոշ շրջանների զինված բախումները ազդել են նաև տեղի բնակ հայ բնակչության վրա: Այս մասին գրում է «Արևելքը»։
Ըստ տվյալների՝ բախումների հետևանքով կան զոհեր և վիրավորներ։ Իսկ երեկ կեսօրից բախումներ են սկսվել նաև Լաթաքիայի կենտրոնում։
«Արևելքի» տեղեկությունների համաձայն՝ Լաթաքիայի համայնքային կառույցները, ինչպես նաև՝ Սուրբ Աստվածածին եկեղեցին և Սրբոց Նահատակաց դպրոցը, այսօր չեն գործել, իսկ բնակիչներին կոչ է արվել մնալ տանը և դուրս չգալ փողոց:
Կայքի տեղեկություններով՝ հայկական եկեղեցում նախատեսված արարողություններն այսօր չեն կայանա:
Լաթաքիա-Տարտուս ճանապարհը փակ է, շրջանում պարբերաբար պարետային ժամ է հայտարարվում։
Հայ համայնքային կառույցները տեղեկացնում են հայերին, որ հարցերի դեպքում կարող են զանգահարել բժիշկ Մինաս Պալյանին (0933617706) և Ավետիս Գարբուշյանին (0933258111):
https://iravunk.com/sim/?p=307156&l=am/