Սիրիայում Բաշար Ասադի հոր թիմից բարձրաստիճան գեներալ է սպանվել
Միջազգային
Սիրիայի օդային հետախուզության ծառայության նախկին ղեկավար Իբրահիմ Խուվեյջան սպանվել է Լաթաքիա նահանգի Ջեբլա քաղաքում ուժային գործողության ընթացքում: Այս մասին հայտնում է սիրիական SANA գործակալությունը՝ հղում անելով ընդհանուր անվտանգության ծառայության աղբյուրին։
«Մանրակրկիտ դիտարկումից և հետապնդումից հետո մեր ուժայինները Ջեբլա քաղաքում կարողացան չեզոքացնել բրիգադային գեներալ, հանցագործ Իբրահիմ Հուվեյջին՝ Սիրիայի օդային հետախուզության ծառայության նախկին ղեկավարին։ Ով մեղադրվում էր Հաֆեզ Ասադի նախագահության օրոք հարյուրավոր սպանությունների մեջ, այդ թվում՝ գլխավորում էր Քամալ Ջումբլաթի սպանությունը», - գրում է գործակալությունը:
https://iravunk.com/sim/?p=307155&l=am/