Մակրոնը պատասխանել է ՆԱՏՕ-ի անդամների վերաբերյալ Թրամփի կասկածներին
Միջազգային
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կասկածներին, թե արդյոք ՆԱՏՕ-ի դաշնակիցները անհրաժեշտության դեպքում օգնության կհասնեն Վաշինգտոնին, ասել է, որ Եվրոպան անպայման կանի դա։ Այս մասին հայտնում է BFMTV-ն։
Մակրոնն ընդգծել է, որ Ֆրանսիան ԱՄՆ-ի «հավատարիմ և նվիրված» դաշնակիցն է։ «Փարիզը միշտ հարգանքով ու բարեկամաբար է վերաբերվել Վաշինգտոնին և ակնկալում է նույն վերաբերմունքը»,-ասել է նա։
«Մենք միշտ տեր ենք կանգնել միմյանց: Եվրոպացիները ձեզ հետ էին Աֆղանստանում»,- հիշեցրել է Մակրոնը։
https://iravunk.com/sim/?p=307153&l=am/