Թրամփ. ԱՄՆ-ն այլևս չի օգնի ՆԱՏՕ-ին հենց այնպես
Միջազգային
Թրամփը, պատասխանելով հարցին, թե կվարի՞ այնպիսի քաղաքականություն, որով ԱՄՆ-ը չի պաշտպանի ՆԱՏՕ-ի այն երկրներին, որոնք չեն վճարում, հայտարարեց.
«Դե, ես կարծում եմ, որ դա ողջամտություն է, չէ՞: Եթե չվճարեն, ես չեմ պատրաստվում պաշտպանել նրանց։ Ոչ, ես չեմ պատրաստվում պաշտպանել նրանց: Երբ ես դա ասացի, իմ վրա ատելության հաղաղ թափվեց, ասացին՝ վայ, նա խախտում է ՆԱՏՕ-ի պայմանագիրը։
Եվ գիտեք, ՆԱՏՕ-ի հետ իմ ամենամեծ խնդիրն այն է, որ ես իսկապես շատ լավ գիտեմ նրանց: Նրանք իմ ընկերներն են։ Բայց եթե ԱՄՆ-ը խնդիր ունենար, ու մենք զանգահարեինք, ասեինք՝ մենք խնդիր ունենք, Ֆրանսիա, մենք խնդիր ունենք, մի երկու երկիր, չեմ նշի։ Կարծում եք՝ կգան մեզ պաշտպանե՞ն։ Կգա՞ն։ Ես վստահ չեմ»:
https://iravunk.com/sim/?p=307126&l=am/