Սպիտակ տունը մեկնաբանել է 240 հազար ուկրաինացիներին ժամանակավոր կարգավիճակից զրկելու՝ Թրամփի մտադրության մասին լուրը
Միջազգային
Սա Reuters-ի հերթական կեղծ լուրերն են՝ հիմնված անանուն աղբյուրների վրա, որոնք պատկերացում չունեն, թե ինչի մասին են խոսում: Դրա մասին սոցցանցում գրել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։
«Ներկա պահին նման որոշում չի ընդունվել»,- նշել է նա։
Ավելի վաղ Reuters-ը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նախատեսում է չեղարկել Ռուսաստանի հետ հակամարտությունից փախած մոտ 240 հազար ուկրաինացիների ժամանակավոր իրավական կարգավիճակը։