Կրեմլը մեկնաբանել է Fox News հեռուստաալիքով պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտնվելը՝ ճակատին մոխիրից գծված խաչով։
Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Ռուբիոյի անձնական կրոնականությունը (կաթոլիկ ավանդույթի համաձայն՝ նման խաչը նշանակում է ապաշխարություն և պահքի սկիզբ) Միացյալ Նահանգները չի դարձնում Ռուսաստանի համար բարեկամ երկիր՝ ընդհանուր արժեքներով։
«Ոչ, Միացյալ Նահանգներն այս պահին մեզ համար բարեկամ երկիր չէ։ Միացյալ Նահանգները մի երկիր է, որի հետ մենք այժմ փորձում ենք վերակենդանացնել և վերականգնել երկկողմ հարաբերությունները։
«Ինչ վերաբերում է մարդու կրոնին, ապա դա ամեն մեկի իրավունքն է», - պարզաբանել են Կրեմլում։