Ռուսաստանը փոխզիջում չի տեսնում Ուկրաինայում խաղաղապահների հարցում․ Լավրով
Միջազգային
Ռուսաստանը Ուկրաինայում օտարերկրյա խաղաղապահների տեղակայման հարցում փոխզիջումների տեղ չի տեսնում։ Այս մասին հայտարարել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է РИА Новости-ն։
«Մենք փոխզիջումների տեղ չենք տեսնում», - ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը Զիմբաբվեի արտգործնախարար Ամոն Մուրվիրայի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Նրա խոսքով՝ այս քննարկումն ընթանում է «բացահայտ թշնամական նպատակով», և Ուկրաինայի դաշնակիցները «նույնիսկ չեն էլ թաքցնում, թե ինչի համար է դա իրենց պետք»։
Լավրովը հայտարարել է, որ Ուկրաինայում խաղաղապահ կոնտինգենտ տեղակայելիս արևմտյան երկրները չեն ցանկանա համաձայնության գալ խաղաղ կարգավորման պայմանների շուրջ։
https://iravunk.com/sim/?p=307088&l=am/