Ինչ են պատրաստում Ռուսաստանն ու Իրանը, հետո ճաշի հոտը կառնենք. Շահե Աճեմյան

Ներքաղաքական

Լրանում է երրորդ ամիսը, ինչ զինված ընդդիմադիր կազմավորումները լայնածավալ հարձակում սկսեցին սիրիական բանակի դիրքերի վրա եւ դեկտեմբերի 8-ին մտան Դամասկոս: Դրանից հետո նախագահ Բաշար Ասադը թողեց պաշտոնը եւ լքեց երկիրը՝ ապաստան գտնելով Ռուսաստանում: Իսկ 2024 թվականի դեկտեմբերի 10-ին Մուհամմեդ ալ Բաշիրը, որն ավելի վաղ Իդլիբ նահանգում գլխավորում էր, այսպես կոչված, փրկության կառավարությունը», հայտարարեց, որ մինչեւ 2015 թվականի մարտի 1-ը կղեկավարի անցումային շրջանի կառավարությունը։ Իսկ 2025 թվականի հունվարի 29-ին Սիրիայի նոր վարչակազմի ղեկավար Ահմեդ ալ-Շարաան հռչակվեց Սիրիայի անցումային շրջանի նախագահ։ Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է Աջափնյակ վարչական շրջանի ԵԿՄ նախկին փոխնախագահ, արցախյան բոլոր պատերազմների մասնակից, ազատամարտիկ ՇԱՀԵ ԱՃԵՄՅԱՆԻ հետ:

Որքանո՞վ էր սպասելի, որ Սիրիայում կարող էր այսպիսի շրջադարձ տեղի ունենալ եւ ի՞նչ կարելի է ակնկալել նոր իշխանությունից:

Ուշ կամ շուտ այդպես պետք է լիներ: Սիրիան հոգնեց պատերազմից, 13-14 տարի է այնտեղ արյուն է թափվում: Այս երկիրը բոլոր մեծ ուժերի պատերազմի հրապարակ է դարձել, որոնց թվում են Իսրայելը, Իրանը, ԱՄՆ-ն, Թուրքիան, Ռուսաստանը: Պայքարից մի քանի հոգի դուրս պետք է դրվեին: Այսօր Իրանը դուրս է դրվել, Լիբանանի Հեզբոլլահը, Ռուսաստանը՝ եւս: Սիրիան կռվախնձոր է դարձել մի քանի պետությունների արանքում, այդ նույն պետությունները նաեւ Հայաստանն են դիտարկում որպես փեթակ, եւ քանի տարի է խառնում են ներսից: Հիմա ինչպես կավարտվի այս ամենը, դեռ պարզ չէ՝ որոշ ուժեր սպիտակ դրոշակ կբարձրացնե՞ն, թե՞ էլի արյուն կհոսի: Իմ կարծիքով՝ դեռ արյուն կհոսի: Իրանը եւ Ռուսաստանը հանգիստ չեն թողնելու այսօր Սիրիայիում իշխանություն եկողներին, որոնք թուրքերն են, ովքեր քրդերին վերացնել են ուզում: Բայց այսօր Սիրիայի հարցերն ինձ համար երկրորդական են, ինձ համար կարեորը Հայաստանն է:

Արցախը 44 օր դիմադրեց, Սիրիան 10 օր անց ընկավ: Ո՞րն էր արցախյան ֆենոմենը, երբ մեր դեմ փաստացի կռվում էին Թուրքիան, Ադրբեջանը, Պակիստանը, էլ չասենք նրանց մյուս երկրներից ստացված աջակցության մասին:

Ինչ-որ Արցախում եղավ 44-օրյա պատերազմում, նույն սցենարն ավելի սուր կատարվեց Սիրիայում, որովհետեւ արդեն փորձ ունեին: Ի դեպ, եթե մենք այսպես շարունակենք, թուրքը Երեւան էլ կմտնի: Բայց թող լավ իմանա, որ հայ ժողովրդի մեջ միսակմանուշյաններ շատ կան: Ինչպես Արցախում, այնպես էլ Սիրիայում կար ծախվածություն: Ասադի գեներալները թղթով հրահանգ էին ստանում չկռվել: Բանակի ղեկավարությունը ծախված էր: Բայց ինչպես մենք չենք կարողանում փաստել, որ Նիկոլը 5 միլիարդ դոլարով Արցախը ծախեց, ոչ մեկն էլ չի կարող փաստել, որ Սիրիայի գեներալները ծախվել էին: Մինչդեռ պարզից էլ պարզ է, որ ո՛չ մի տեղ, ո՛չ մի դիմադրություն չի եղել, զենքերը թողել են, զինվորները փախել: Այլապես ինչպե՞ս է ստացվում, որ մինչեւ վերջին դեպքերը Սիրիայի բանակը դիմադրում էր, կռվում էր, հետո հանկարծ մտափոխվեցի՞ն, դավաճա՞ն դարձան: Սա տարիների աշխատանք էր, Թուրքիան կաշառեց եւ իր նպատակին հասավ, ինչպես Հայաստանում՝ տարիներով աշխատեցին, բերեցին ՔՊ մեր գլխին: Սակայն արդյոք Թուրքիան կկարողանա պահել իր դիրքը Սիրայում, սա ուրիշ հարց է: Չեմ կարծում, թե պետք է կարողանա:

Համենայնդեպս, մինչեւ այս պահը ձեռք բռնող, զսպող էլ չկա…

Դեռ վաղ է ասել: Կաթսան, երբ դնում ես կրակին, որպեսզի ճաշ եփես, անմիջապես հոտը չի գալիս, պիտի տաքանա, որ հոտը տարածվի: Այնպես որ, թե հիմա ինչ են պատրաստում Ռուսաստանն ու Իրանը, չգիտենք, հետո ճաշի հոտը կառնենք:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում