Չինաստանի ԱԳՆ-ն մեկնաբանել է ԱՄՆ-ի հայտարարությունը պատերազմին պատրաստ լինելու մասին
Միջազգային
ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի մեկնաբանությունները Չինաստանի հետ պատերազմի պատրաստ լինելու մասին առճակատում են հրահրում։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով, ամերիկացի պաշտոնյաների հայտարարություններն այն մասին, որ ԱՄՆ-ը չի ձգտում պատերազմի Չինաստանի հետ, այլ պատրաստ կլինի դրան, «դիտավորյալ գաղափարախոսական առճակատում են հրահրում և աղմուկ բարձրացնում Չինաստանի սպառնալիքի մասին»:
Պեկինի դիրքորոշումն այն է, որ ցանկացած պատերազմ՝ լինի սակագնային, սառը, թե տաք, «չի աշխատի և չի կարող հաղթել», - հավելել է Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը։
https://iravunk.com/sim/?p=307071&l=am/