Եվրոպան պատրաստվում է ՆԱՏՕ-ի վերջին. Bloomberg
Միջազգային
Եվրոպան պատրաստվում է ՆԱՏՕ-ի վերջին: Այս մասին գրում է Bloomberg-ը:
Ըստ աղբյուրի, Եվրոպայի միացյալ ուժերի նախկին գերագույն հրամանատար Ջեյմս Ստավրիդիսը ասում է, որ եթե ԱՄՆ-ն դուրս գա ՆԱՏՕ-ից, Եվրոպան ամբողջությամբ կդադարի իր արտաքին քաղաքականության մեջ Վաշինգտոնի վրա հույս դնել։
Սա ԵՄ-ին կզրկի կենսական ռազմավարական ռեսուրսից՝ ԱՄՆ-ի 100 հազար զինվորներ, բազաներ, նավեր և ինքնաթիռներ պարզապես «կանհետանան»։
Ավելի հավանական է, որ ԵՄ-ն պետք է ստեղծի իր սեփական Եվրոպական պայմանագրային կազմակերպությունը (ETO), որը չի ներառի ԱՄՆ-ը, այլ կներառի Կանադան։ Կամ կստեղծի անկախ անվտանգության համակարգ ԵՄ-ի ներսում, այդ թվում՝ Բրիտանիայի:
«ԵՄ-ն ունի այն ամենը, ինչ իրեն անհրաժեշտ է՝ ռազմական կառույցներ, հրամանատարություն և անկախ գործողություններ իրականացնելու փորձ»,- ասել է Ստավրիդիսը:
Անկախ սցենարից՝ ՆԱՏՕ-ից ԱՄՆ-ի դուրս գալու հետևանքները լուրջ կլինեն՝ Եվրոպան ստիպված կլինի ավելացնել պաշտպանական ծախսերը, ամրապնդել կապերը և սկսել ավելի ակտիվորեն աջակցել Ուկրաինային։
Բայց նաեւ էական հարց է, թե բոլո՞ր եվրոպական երկրները, որոնք հիմա ՆԱՏՕ-ում են, կցանկանան անդամակցել եվրոպական նման կառույցի: Թե՞ շատորը կարող են ցանկանալ անվտանգությունը երկկողմ հիմունքներով կապել ԱՄՆ-ի կամ Ռուսաստանի հետ:
https://iravunk.com/sim/?p=307038&l=am/