Երբ Նեթանյահույին հրավիրում են Մոսկվա, Էրդողանին` ոչ

Միջազգային

Այն, որ Թուր­քիան ի­րոք փոր­ձում է գո­նե այս պա­հին չսրել Ռու­սաս­տա­նի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րը (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=307008&l=am), այս օ­րե­րին նոր նյո­ւանս­ներ են սկսել տե­սա­նե­լի դառ­նալ: Այդ թվում՝ իշ­խա­նա­կան վե­րահս­կո­ղութ­յան տակ գտնվող թուր­քա­կան ո­րոշ լրատ­վա­կան աղբյուր­ներ սկսել են ակ­տի­վո­րեն քա­րո­զել, թե՝ այդ Արեւ­մուտ­քը ձգտում է «Թուր­քիա­յին Ռու­սաս­տա­նի դեմ տրա­մադ­րել», իսկ Ան­կա­րան, ի­հար­կե, «դրա դեմ պայ­քա­րում է»: Օ­րի­նակ՝ Milliyet-ը «հպար­տո­րեն» մատ­նան­շում է. «Ն­րանց (Ա­րեւ­մուտ­քի- հեղ.) փոր­ձը Ուկ­րաի­նա­յի մի­ջո­ցով մինչ այժմ ձա­խող­վել է… Վեր­ջին 10 տա­րի­նե­րի ըն­թաց­քում նրանք ե­րեք հայտ­նի քայլ են ա­րել՝ Թուր­քիա­յին Ռու­սաս­տա­նի դեմ տրա­մադ­րե­լու հա­մար…»:

Մ­յուս կող­մից էլ, նաեւ Մոսկ­վան է մատ­նան­շում, որ վեր­ջին շա­բաթ­նե­րին ռուս-թուր­քա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րում ո­րո­շա­կի դրա­կան դի­նա­մի­կա տես­նում է: Օ­րի­նակ, Պես­կո­վը ՌԴ Դաշ­նա­յին խորհր­դի նա­խա­գահ Վա­լեն­տի­նա Մատ­վիեն­կո­յի՝ Թուր­քիա կա­տա­րած այ­ցին «չա­փա­զանց հա­ջող» գնա­հա­տու­մ տվեց, նաեւ հի­շեց­նե­լով դրան նա­խոր­դած Լավ­րո­վի այ­ցի մա­սին: Բայց, ըստ Պես­կո­վի ակ­նար­կի, չի կա­րե­լի ա­սել, որ հիմ­նա­կան հար­ցե­րը լուծ­ված են, հաշ­վի առ­նե­լով, որ այդ­պես էլ ՌԴ նա­խա­գահի ՝ Թուր­քիա այ­ցի հետ կապ­ված դեռեւս կոնկ­րետ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­ներ չկան: Այս այ­ցի մա­սին խոս­վում է «ան­հի­շե­լի ժա­մա­նակ­ներից», եւ դրա մշտա­կան դար­ձած հե­տաձ­գում­ներն այն ին­դի­կա­տորն են, որ Էր­դո­ղա­նի հետ դեռ լուրջ խնդիր­ներ Մոսկ­վան ու­նի:

Մ­յուս կող­մից էլ կա նաեւ այն հար­ցը, թե Թուր­քիա­յի հետ հա­րա­բե­րութ­յու­ննե­րի թե­ման ներ­կա ի­րա­վի­ճա­կում ի­րո՞ք Մոսկ­վա­յի հա­մար մնում է կա­րե­ւոր: Մեկ հե­տաքր­քիր «ին­դի­կա­տոր» եւս կա, ո­րը հու­շում է Մոսկ­վա­յի հե­տաքրք­րութ­յուն­նե­րի մա­սին: Խոս­քը` Մա­յի­սի 9-ին Մոսկ­վա հրա­վիր­վող ղե­կա­վար­նե­րի մա­սին է, եւ այդ ցան­կը հու­շում է նաեւ, թե ռու­սա­կան քա­ղա­քա­կա­նութ­յունն այս պա­հին ինչ նա­խա­պատ­վութ­յուն­ներ ու­նի: Եվ ա­հա, այդ մի­ջո­ցառ­մա­ն հրա­վիր­յալ­նե­րի ցան­կում է հայտն­վել նաեւ Նե­թան­յա­հուն, մինչ­դեռ Էր­դո­ղա­նի մա­սին դեռ նման հայ­տա­րա­րութ­յուն չկա: Գա­լու է նա­խա­գահ Սին, ըստ ա­մե­նայ­նի՝ Մո­դին, շատ հնա­րա­վոր է Թ­րամ­փի այ­ցը, շատ մեծ հա­վա­նա­կա­նութ­յամբ՝ նաեւ Փե­զեշ­կիա­նը եւ այլք: Ի­հար­կե, նման է աշ­խար­հա­քա­ղա­քա­կան մեծ գա­գա­թա­ժո­ղո­վի, բայց այս պա­հին կենտ­րո­նա­նանք Նե­թան­յա­հու­ի եւ Փե­զեշ­կիա­նի հնա­րա­վոր ներ­կա­յութ­յա­նը մեկ մի­ջո­ցառ­մա­նը: Ե­թե նման բան լի­նի, ա­պա այն այն­քան խոս­տում­նա­լից հե­ռան­կար­ներ կա­րող է բա­ցել, որ ան­գամ Թ­րամ­փի հա­մար կա­րող է դառ­նալ Մոսկ­վա այ­ցի լրա­ցու­ցիչ շար­ժա­ռիթ:

Այս հնա­րա­վոր պատ­կե­րը, ի­հար­կե, Էր­դո­ղա­նի հա­մար դժվար է հա­ճե­լի հա­մա­րել: Հաշ­վի առ­նե­լով, որ ար­դեն միայն հրա­վի­րե­լով, Մոսկ­վան Նե­թան­յա­հու­ի նկատ­մամբ ո­րո­շա­կի ժեստ է ի ցույց դնում: Ու հենց այն պա­հին, երբ Էր­դո­ղա­նի հետ Իս­րա­յե­լի հա­րա­բե­րութ­յուն­նե­րը, թեեւ ոչ այն­քան տե­սա­նե­լի, բայց աս­տի­ճա­նա­բար մո­տե­նում են շի­կաց­ման գա­գաթ­նա­կե­տին: Այն է՝ ար­դեն իս­րա­յել­յան լրատ­վա­մի­ջոց­նե­րը սկսել են հա­մա­տա­րած հրա­պա­րա­կել Սի­րիա­յի քար­տեզ­ները, ո­րով այդ եր­կի­րը խոր­քա­յին մաս­նա­տու­մ­ների է են­թարկ­վում (քար­տե­զում): Այն է՝ գործ­նա­կա­նում ողջ հա­րա­վա­յին Սի­րիան ներ­կա­յաց­վում է`որ­պես դրուզ-իս­րա­յել­յան վե­րահս­կո­ղութ­յան գո­տի (քար­տե­զում՝ 1): Հո­լա­նի բար­ձունք­նե­րը եւ հա­րա­կից հատ­վա­ծը՝ Իս­րա­յե­լի տա­րածք (2): Ա­րե­ւել­յան եւ հյու­սի­սա­յին հատ­վա­ծը՝ Քուր­դիս­տան (3), Դա­մաս­կո­սի տի­րույ­թը՝ ա­պա­ռազ­մա­կա­նաց­ված գո­տի (4): Տար­տուս-­Լա­թա­կիան՝ Ա­լա­վիա­կան տի­րույթ (5), թե­րեւս նաեւ հաշ­վի առ­նե­լով ռու­սա­կան բա­զա­նե­րի առ­կա­յութ­յու­նը: Եվ միայն կենտ­րո­նա­կան հատ­վա­ծը՝ թուր­քա­կան վե­րահս­կո­ղութ­յան ու­ժե­րի տի­րույթ (6): Ու դա­տե­լով այն ակ­տի­վութ­յու­նից, ո­րով այ­սօր ԱՄՆ-ն զի­նում է Իս­րա­յե­լին, նաեւ «Մեծ Իս­րա­յե­լի» մա­սին Թ­րամ­փի հայ­տա­րա­րութ­յուն­նե­րից, Սի­րիա­յի մա­սին նման պատ­կե­րա­ցում­ներն այն­քան էլ մեր­կա­պա­րա­նոց չեն: Ա­վե­լին, Թուր­քիան հա­զիվ թե դրա հետ հաշտ­վի, բայց նաեւ՝ դրա հա­մար պետք է ԱՄՆ-ին դեմ գնա: Նաեւ հաշ­վի առ­նե­լով, որ Քուր­դիս­տա­նի ստեղծ­ման դեպ­քում Թուր­քիան, նաեւ որ­պես մշտա­կան բրի­տա­նա­կան օ­ջախ, ե­թե ան­գամ մաս­նատ­վի, դա միայն Թ­րամ­փին ձեռն­տու է: Պետք է միայն լե­զու գտնել Ի­րան-­Ռու­սաս­տան թե­ւի հետ, եւ նման տար­բե­րակ­նե­րի մա­սին ար­դեն իսկ փոր­ձա­գի­տա­կան հար­թակ­նե­րում քննարկ­վում են:

Այ­սինքն, Էր­դո­ղա­նին այ­սօր ոչ միայն պետք է ռուս­նե­րի հետ չթշնա­մա­նալ, այլ՝ լավ հա­րա­բե­րութ­յու­ններ ու­նե­նալ: Մինչ­դեռ, «թար­սի պես», Մոսկ­վա են հրա­վի­րում ոչ թե Էր­դո­ղա­նին, այլ՝ Նե­թան­յա­հու­ին:

https://iravunk.com/sim/?p=307009&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան