«Գոբլի պլանի» ժամանակակից տարբերակը

Միջազգային

Ու­շագ­րավ բա­ցա­հայտ­մամբ, ա­վե­լի ստույգ՝ խոս­տո­վա­նութ­յամբ հան­դես ե­կավ Նի­կոլ Փա­շին­յա­նը: Այս­պես, նա հոդ­ված է գ­րել, որ­տեղ այս թեզն է. «Ադր­բե­ջա­նի կող­մից ա­մե­նա­հա­ճախ շա­հարկ­վո­ղը կամ էս­կա­լաց­վո­ղը տա­րա­ծաշր­ջա­նա­յին կո­մու­նի­կա­ցիա­նե­րի հարցն է»:

ԻՆՉԻ ՄԱՍԻՆ Է ՆԻԿՈԼԻ ՆՈՐ ՃԱՌԸ

Այ­նու­հե­տեւ Նի­կոլն ինչ-որ եր­կար-բա­րակ բա­ցատ­րութ­յուն­ներ է գրում, թե՝ կո­մու­նի­կա­ցիա­նե­րի բա­ցու­մը միա­կող­մա­նի է եւ. «Եր­կու կող­մերն են պար­տա­վոր­վել միմ­յանց հա­մար բա­ցել բո­լոր տրանս­պոր­տա­յին եւ տնտե­սա­կան հա­ղոր­դակ­ցութ­յուն­նե­րը»: Ա­պա սկսում է հե­ռա­կա հա­մո­զել Ա­լիե­ւին, թե Հա­յաս­տա­նը պատ­րաստ է ցան­կա­ցած պա­հի բա­ցել սահ­մա­նը, ա­զե­րի­նե­րը կա­րող են այս­պես-այս­պես եր­թե­ւե­կել մեր տա­րած­քով, նաեւ. «Մենք կա­պա­հո­վենք բեռ­նա­փո­խադ­րում­նե­րի անվ­տան­գութ­յու­նը» եւ այդ­պես շա­րու­նակ:

­Բայց մինչ Նի­կո­լի հա­ջորդ մտքին անց­նելը` նախ ֆիք­սենք, թե այս ա­մե­նով ինչ է նա խոս­տո­վա­նում: Ա­մե­նագլ­խա­վո­րը՝ այս ա­մե­նով Նի­կո­լը հաս­տա­տում է, որ հայ-ադր­բե­ջա­նա­կան «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գի­րը» լռվել-մնա­ցել է մեկ հիմ­նա­կան պատ­ճա­ռից ել­նե­լով՝ լուծ­ված չէ կո­մու­նի­կա­ցիա­նե­րի հար­ցը, ին­չը քա­նիցս պնդե­լու ա­ռիթ­ներ ու­նե­ցել ենք: Այ­սինքն, որ երբ պայ­մա­նագ­րի բա­ցա­կա­յութ­յու­նը փոր­ձում են կա­պել Սահ­մա­նադ­րութ­յան, սահ­ման­նե­րի «եվ­րաշ­պիոն­նե­րի» առ­կա­յութ­յան կամ նման բա­նե­րի հետ, դրանք, մեղմ ա­սած, ա­ծանց­յալ­ներ են, շատ ա­րագ լուծ­վող հար­ցեր: Գլ­խա­վո­րը ե­ղել եւ մնում է կո­մու­նի­կա­ցիա­նե­րի հար­ցը, այ­սինքն, որ Նի­կո­լը չի շա­րու­նա­կում նո­յեմ­բե­րի 9-ի գոր­ծըն­թա­ցը: Ի դեպ, բա­ցատ­րե­լով, թե այդ ե­ռա­կողմ փաս­տաթղ­թի ո­րե­ւէ կետ այ­լեւս փաս­տա­ցի չկա: Բայց դա կեղծ մո­տե­ցում է, հաշ­վի առ­նե­լով, որ բա­ցի դրա­նից, նաեւ 2021թ.-ի հուն­վա­րի 11-ին Մոսկ­վա­յում կա­յա­ցած ե­ռա­կողմ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րով է կո­մու­նի­կա­ցիա­նե­րի գոր­ծարկ­ման թե­ման ա­ռանձ­նա­ցել մնա­ցա­ծից, այդ փաս­տա­թու­ղթը բա­ցա­ռա­պես կո­մու­նի­կա­ցիա­նե­րի մա­սին է, դրա հի­ման վրա է ե­րեք երկր­նե­րի փոխ­վար­չա­պետ­նե­րի ե­ռա­կողմ խումբ ստեղծ­վել, ո­րը տե­ւա­կան ժա­մա­նակ բա­վա­կա­նին ծա­վա­լուն աշ­խա­տանք է կա­տա­րել, այ­սինքն, դրա տակ կան նաեւ մի շարք ար­դեն գործ­նա­կան պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­ներ եւ պար­տա­վո­րութ­յուն­ներ: Ընդ ո­րում` կրկնենք, հենց Նի­կոլն է իր ձեռ­քով, իր միա­կող­մա­նի ո­րոշ­մամբ, դեմ գնա­լով հա­յաս­տան­յան հան­րութ­յան կար­ծի­քին, ստո­րագ­րել այդ փաս­տաթղ­թե­րի տակ: Այդ թվում՝ հի­շա­տակ­ված՝ հուն­վա­րի 11-ի փաս­տաթղ­թի, ո­րը, թեեւ նո­յեմ­բե­րի 9-ի փաս­տաթղ­թի ա­ծանց­յալն է, բայց նաեւ ինք­նու­րույն փաս­տա­թուղթ է: Հենց դա են Մոսկ­վան եւ Բա­քուն պա­հան­ջում կյան­քի կո­չել, եւ Նի­կոլն էլ, ակն­հայ­տո­րեն ա­րեւմտ­յան, ա­վե­լի կոնկ­րետ՝ բրի­տա­նա­կան մո­տե­ցում­նե­րին հա­մա­հունչ, ինչ­պես ռու­սա­կան ա­մե­նա­բարձր մա­կար­դակ­նե­րով են հայ­տա­րա­րել, հրա­ժար­վում է իր ստո­րագ­րածն ա­ռաջ տա­նե­լուց: Ու ա­հա, չգի­տես ինչ դրդում­նե­րից ել­նե­լով, հի­մա ար­դեն պարզ ակ­նար­կում է, որ հենց այդ պատ­ճա­ռով է, որ «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գի­րը» չկա:

­Բայց դրա­նով հան­դերձ, Նի­կո­լը նաեւ ա­վե­լաց­նում է. «Բայց եւս մեկ ան­գամ ու­զում եմ պաշ­տո­նա­պես ար­ձա­նագ­րել, որ Հա­յաս­տա­նը եր­բեք, գրա­վոր կամ բա­նա­վոր ո­րե­ւէ պար­տա­վո­րութ­յուն չի ստանձ­նել, չի հա­մա­ձայն­վել, նույ­նիսկ չի ակ­նար­կել, որ սե­փա­կան տա­րած­քում անվ­տան­գութ­յան ա­պա­հո­վու­մը, այդ թվում՝ մի­ջազ­գա­յին կամ ադր­բե­ջա­նա­կան ու­ղե­ւո­րա­փո­խադ­րում­նե­րի կամ բեռ­նա­փո­խադ­րում­նե­րի, պետք է կամ կա­րող է ար­տա­պատ­վի­րա­կել այլ երկ­րի: Ն­ման բան չի ե­ղել, չկա պար­զա­պես…»: Ի­հար­կե, նույ­նիսկ ա­նի­մաստ է եւս մեկ ան­գամ մեջ­բե­րել նո­յեմ­բե­րի 9-ի փաս­տաթղ­թի 9-րդ կե­տը, նաեւ հուն­վա­րի 11-ի փաս­տա­թուղ­թը, որ­տեղ պարզ գրված է, թե ով եւ ինչ է պար­տա­վոր­վել: Պար­զա­պես ֆիք­սենք՝ երբ Նի­կո­լը հեր­թա­կան ան­գամ է խո­սում, թե՝ «ո­րե­ւէ պար­տա­վո­րութ­յուն չի ստանձ­նել», ա­պա դա ակ­նար­կում է, որ նաեւ ներ­կա աշ­խար­հա­քա­ղա­քա­կան նոր ի­րո­ղութ­յու­նն­երի պայ­ման­նե­րում է նա մտա­ծում ա­ռաջ տա­նել այն նույն մո­տե­ցում­նե­րը, ո­րոն­ցով ա­ռաջ­նորդ­վում էր 2022թ.-ից ի վեր:

ԲՐԻՏԱՆԱՑԻՆԵՐԻ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

Այս­պի­սով, դա­տե­լով Նի­կո­լի այս մտքե­րից, նա պատ­րաստ­վում է գոր­ծել, այս­պես ա­սենք, բրի­տա­նա­ցի­նե­րի ե­րա­զանք­նե­րի կուր­սով: Ընդ­հուպ, հնչեց­վում է ա­ռա­ջարկ, ո­րով Նի­կո­լը Հա­յաս­տա­նը դի­տար­կում է` որ­պես «Ադր­բե­ջան-­Թուր­քիա եր­կա­թու­ղա­յին կա­պի» մի­ջոց: Այ­սինքն, պետք է գոր­ծար­կել «Զան­գե­լան-­Մեղ­րի-Օր­դու­բադ եւ հա­կա­ռակ ուղ­ղութ­յամբ, Ե­րասխ-Օր­դու­բադ-­Մեղ­րի եւ հա­կա­ռակ ուղ­ղութ­յամբ» հա­ղոր­դակ­ցութ­յու­նը: Ա­պա. «Ե­րասխ-­Նա­խի­ջե­ւա­նի հետ սահ­ման հատ­վա­ծում նույն­պես եր­կա­թու­ղու մի կարճ կտոր պետք է կա­ռուց­վի»: Արդ­յուն­քում, հնա­րա­վոր կլի­նի Ադր­բե­ջա­նից հաս­նել Թուր­քիա: «Նույն սկզբուն­քով պատ­րաստ ենք Ադր­բե­ջա­նից դե­պի Նա­խի­ջե­ւան խո­ղո­վա­կա­շա­րե­րի, է­լեկտ­րա­հա­ղորդ­ման գծե­րի, մա­լուխ­նե­րի տա­րան­ցում տրա­մադ­րել», շա­րու­նա­կում է նա, դրա­նով ցույց տա­լով, որ գործ­նա­կա­նում խոս­քը մեկ ընդ­հան­րա­կան մի­ջան­ցքի մա­սին է:

­Հաշ­վի առ­նե­լով, որ նախ՝ Նի­կո­լի խոս­քում այդ­պես էլ տե­սա­նե­լի չէ մտա­հո­գութ­յու­նը, որ նաեւ պետք է Ադր­բե­ջա­նը ե­րաշ­խիք­ներ տրա­մադ­րի, որ հայ­կա­կան բեռ­նե­րը նույն­քան անվ­տանգ եր­կա­թու­ղով կհաս­նեն ա­սենք՝ Ռու­սաս­տան: Նաեւ, որ պետք է կա­ռու­ցել նա­խի­ջե­ւան­յան Ջուլ­ֆա­յից Ի­րան տա­նող գի­ծը, որ­պես­զի հայ­կա­կան բեռ­նե­րը հաս­նեն Ի­րան: Ընդ ո­րում, այն­պես չէ, որ դա Նի­կո­լի «մտքից թռել է», կա­մ այս ամ­բող­ջա­կան ծրագ­րից ինք­նին հե­տե­ւում է, որ Հա­յաս­տա­նից՝ Ի­րան գի­ծը եւս պետք է գոր­ծի: Այդ­պես չէ, ե­թե խոս­քը Ի­րա­նի մա­սին լի­ներ, ա­պա հար­ցը պետք է լուծ­վեր ոչ թե Նի­կո­լի եւ Ա­լիե­ւի մի­ջեւ, այլ՝ նաեւ Ի­րա­նի մաս­նակ­ցութ­յամբ: Դա չկա, նման քննար­կում­նե­րի մա­սին, գո­նե հրա­պա­րա­կավ, խոսք ան­գամ չի ե­ղել: Ու­րեմն, այն ա­մե­նը, ին­չի մա­սին նա խո­սում է, ի­րե­նից ներ­կա­յաց­նում է Ադր­բե­ջան-­Թուր­քիա մի­ջանցք: Դ­րան կա­րե­լի է տար­բեր ա­նուն­ներ տալ. ժա­մա­նա­կին այն «Գոբ­լի պլան» էր կոչ­վում, հե­տո՝ «Մեղ­րիի մի­ջանցք», ա­վե­լի ժա­մա­նա­կա­կից տար­բե­րա­կով՝ «Զան­գե­զու­րի մի­ջանցք», կա նաեւ «Մի­ջին մի­ջանցք» տեր­մի­նը: Այն, որն աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ա­ռու­մով բրի­տա­նա­ցի­նե­րը հա­մա­րում են Ռու­սաս­տա­նին Ի­րա­նից տա­րան­ջա­տե­լու մի­ջոց: Ու հե­տաքր­քիր է, Նի­կո­լը, ով օ­րերս ջա­նա­սի­րա­բար «Մեղ­րիի մի­ջան­ցքի» թե­մա­յով էր Քո­չար­յա­նին «դա­տա­փետ­ում», ի­րո՞ք չի կռա­հում, որ ին­քը նույն բա­նի մա­սի է խո­սում: Մի փոքր մո­դեռ­նի­զաց­ված, մի փոքր` «բա մեր հա­րե­ւան­նե­րի հետ չկապ­վե՞նք» գա­ղա­փա­րով հա­մեմ­ված, բայց էութ­յամբ նույն բա­նի՝ «Գոբ­լի պլա­նի»:

ԼԱՎ ՉԷ, ՈՐ ՆԻԿՈԼԸ ՉԻ ՀԱՍԿԱՆՈՒՄ

­Բայց որ­քա­նո՞վ են ի­րա­տե­սա­կան Փա­շին­յա­նի այս նոր ա­ռա­ջարկ­նե­րը: «Տա­րօ­րի­նակ» է, բայց նման ճոխ կո­մու­նի­կա­ցիոն սխե­մա­ներ «գծե­լով», նա, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, գա­լիս-հաս­նում է այս մտքին. «Ան­հաս­կա­նա­լի է, թե ին­չու են այս ա­ռա­ջարկ­նե­րը մերժ­վում Ադր­բե­ջա­նի կող­մից: Հույս ու­նեմ՝ ոչ էս­կա­լա­ցիա­յի կեղծ ա­ռիթ կա­ռու­ցե­լու հա­մար»:

Ե­թե Նի­կոլն այդ­պես էլ չի պատ­կե­րաց­նում, թե ին­չու է Ա­լիե­ւը հրա­ժար­վում մի բա­նից, ո­րը կա­րե­լի է հա­մա­րել դեռ նրա, նաեւ նրա հոր՝ Հեյ­դա­րի, ա­սենք նաեւ՝ Էր­դո­ղա­նի «ման­կութ­յան բյու­րեղ­յա ե­րա­զան­քը», դա լավ չէ: Մինչ­դեռ պա­տաս­խանն ա­ռա­վել քան պարզ է:

­Նախ` այն, որ նման մի­ջանց­քի ստեղծ­ման դեպ­քում այն հաս­տատ չի մնա Հա­յաս­տա­նի սե­փա­կա­նութ­յան ներ­քո (երբ նույ­նիսկ Հա­յաս­տանն իր սե­փա­կա­նութ­յան ներ­քո չի կա­րող մնալ), դա միան­շա­նակ է: Մի­գու­ցե դա կար­վի ոչ ու­ղիղ, ա­սենք՝ բաժ­նե­տոմ­սեր սար­քե­լով եւ ինչ-որ «ան­հայտ» սե­փա­կա­նա­տե­րե­րով ըն­կե­րութ­յան «վա­ճա­ռե­լով», կամ այլ սխեմ­այով, էա­կա­նը դա չէ: Ի­մաս­տա­յին ա­ռու­մով դա կդառ­նա «թյուր­քա­կան մի­ջանցք»: Դա էլ ա­վե­լի պետք է Էր­դո­ղա­նի եւ Ա­լիե­ւի մոտ սրեր ժամ ա­ռաջ Նի­կո­լի հետ «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր» ստո­րագ­րե­լու ձգտու­մը, նաեւ հաշ­վի առ­նե­լով, որ նա հե­տե­ւո­ղա­կա­նո­րեն ռուս սահ­մա­նա­պահ­նե­րին հե­ռաց­նում է հա­յաս­տան­յան ար­տա­քին ան­ցա­կե­տե­րից (վեր­ջին դե­պքը Մար­գա­րան էր), իսկ «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րից» հե­տո կա­րող է նաեւ ռու­սա­կան կոն­տին­գեն­տին «խնդրել»՝ հե­ռա­նալ Հա­յաս­տա­նից:

­Սա­կայն մեկ հան­գա­մանք կա, ո­րը Ա­լիե­ւին եւ Էր­դո­ղա­նին մինչ այժմ զերծ են պա­հել` «վա­զե­լով ի­րենց ման­կութ­յան բյու­րեղ­յա ե­րա­զան­քի» հե­տե­ւից գնա­լուց: Այն է՝ սա Ռու­սաս­տա­նը կհա­մա­րի իր աշ­խար­հա­քա­ղա­քա­կան շա­հե­րի գո­տի ներ­խու­ժում: Ոչ միայն Ռու­սաս­տա­նը, նաեւ Ի­րա­նը: Ի­հար­կե, դրա պա­տաս­խա­նը, ե­թե պա­տա­հա­բար ոչ այս պա­հին, ա­պա ա­մե­նա­մոտ ա­պա­գա­յում Մոսկ­վան կտա: Ընդ ո­րում, բո­լորն են հաս­կա­նում, որ որ­քան ա­ռաջ են շարժ­վում ռուս-ա­մե­րիկ­յան ներ­կա բա­նակ­ցութ­յուն­նե­րը, այն­քան այդ «ա­մե­նա­մոտ ա­պա­գա­յի» վերջ­նա­ժամ­կե­տը սեղմ­վում է: Էլ չա­սած, որ ռուս-ա­մե­րիկ­յան բա­նակ­ցութ­յու­ննե­րը վեր­ջին օ­րե­րին էլ ա­վե­լի մեծ ա­րա­գութ­յուն են ստա­ցել, ընդ­հուպ՝ խոս­վում է նաեւ Պու­տին-Թ­րամփ հան­դիպ­ման նա­խա­պատ­րաս­տա­կան աշ­խա­տանք­ներն էա­պես ակ­տի­վաց­նե­լու մա­սին: Այ­սինքն, ե­թե մինչ այս գե­րիշ­խող էր կար­ծի­քը, որ ռուս-ա­մե­րիկ­յան այս գոր­ծըն­թաց­նե­րը կա­րող են ո­րո­շա­կիո­րեն տե­սա­նե­լի, շո­շա­փե­լի արդ­յունք­նե­րի հաս­նել, ընդ­հա­նուր պատ­կեր ուր­վագ­ծել, աս­ենք, մին­չեւ այս տա­րե­վերջ, ներ­կա պա­հին լուրջ փոր­ձա­գետ­ներն ար­դեն խո­սում են հաշ­ված ա­միս­նե­րի մա­սին:

Այս­պի­սով, Էր­դո­ղա­նը, ի­հար­կե, կա­րող է ներ­խու­ժել ռու­սա­կան շա­հե­րի գո­տի: Բայց նաեւ հաս­կա­նա­լով, որ հաշ­ված ա­միս­ներ անց պետք է ո­րո­շի՝ կամ գնում է Ռու­սաս­տա­նի (Ի­րա­նի) հետ ու­ղիղ բախ­ման, բայց ո­րե­ւէ հույս չու­նե­նա­լով ԱՄՆ-ի հետ կապ­ված, ա­վե­լին՝ խո­րը հա­կա­սութ­յուն­նե­րի մեջ մտնե­լով ԱՄՆ-ի հետ, կա´մ հ­րա­ժար­վում է այդ «հնա­րա­վո­րութ­յան պա­տու­հա­նից»: Ի­հար­կե, գնա­լու դեպ­քում կա նաեւ հե­տա­գա­յում ողջ մեղքն Ա­լիե­ւի վրա գցե­լու տար­բե­րա­կը: Բայց հա­նուն ին­չի՞, ե­թե տե­սա­նե­լի օ­գուտ չես կա­րող ստա­նալ: Ընդ ո­րում, Էր­դո­ղա­նին հաս­տատ ո­րե­ւէ մե­կը պրագ­մա­տիզ­մի պա­կա­սի կամ հի­մար լի­նե­լու մեջ հաս­տատ չի մե­ղադ­րի: Ա­սենք նաեւ Ա­լիե­ւին, ով հաս­կա­նում է, որ մեկ սխալ, եւ ու­նե­ցած բո­լոր ձեռք­բե­րում­նե­րը, մի բան էլ ա­վե­լին կա­րող է կորց­նել:

Ի­հար­կե, այս ի­րա­վի­ճա­կում կա­րե­լի է հաս­կա­նալ, թե ին­չու է Նի­կո­լը սկսել է կա­մաց-կա­մաց ռու­սա­կան ուղ­ղութ­յամբ ինչ-որ ակ­նարկ­ներ նե­տել: Եվ­րո­պա­կան օ­րի­նա­գիծն այդ­պես էլ դեռ ա­ռաջ չեն տա­նում: Կամ, խո­սակ­ցութ­յուն­ներ են ծա­վա­լում, թե փոր­ձում են քիչ-քիչ վե­րա­կանգ­նել Մոսկ­վա­յի հետ գոր­ծակ­ցութ­յու­նը: Ի­հար­կե, այն վի­ճա­կը, ո­րում հայտն­վել է հա­նուն բրի­տա­նա­կան շա­հե­րի մի մեծ եր­կիր ոչն­չաց­րած Զե­լենս­կին, շա­տե­րին է մտա­ծե­լու, վա­խե­նա­լու ա­ռիթ տա­լիս: Նաեւ աբ­խա­զա­կան դեպ­քե­րը ե­կան հու­շե­լու, որ ռուս­ներն ար­դեն իսկ ա­վե­լի լուրջ են վե­րա­բեր­վում կով­կաս­յան ուղ­ղութ­յամբ:

https://iravunk.com/sim/?p=307008&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան