Ապագայում հնարավոր է ԱՄՆ-Ռուսաստան դաշինք․ Լուկաշենկո
Միջազգային
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ապագայում հնարավոր է համարում ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև դաշինքը, աշխարհի համար կարևոր է պահպանել հավասարակշռությունը և խուսափել հակամարտություններից։
«Դա միանշանակ հնարավոր է, կյանքում անհնարին ոչինչ չկա։ Սա առաջինը։ Երկրորդ՝ Ռուսաստանը միշտ կլինի ձեր դաշնակիցը։ Այն շարունակում է մնալ ամենահզոր ռազմական տերություններից մեկը, բայց ոչ կոնկրետ որևէ մեկի դեմ: Դուք և Ռուսաստանը կարող եք միավորվել ընդհանուր թշնամու դեմ միայն այն դեպքում, եթե այն վտանգ ներկայացնի և՛ Ռուսաստանին, և՛ ձեզ։ Այս պահին Ռուսաստանը չունի թշնամիներ, իսկ Միացյալ Նահանգները, մեծ հաշվով, նույնպես թշնամիներ չունի»,- ասել է նա։
«Որպեսզի աշխարհը պահպանի հավասարակշռությունը և խուսափի այնպիսի հակամարտություններից, որոնք տեղի են ունենում Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում, և հակամարտությունների առաջացումը կանխելու համար ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև դաշինքը հնարավոր և կարևոր է։ Դաշինքն առանցքային նշանակություն կունենա տնտեսական զարգացման համար»,- ասել է Լուկաշենկոն ամերիկացի բլոգեր Մարիո Նաուֆալի հետ հարցազրույցում։
https://iravunk.com/sim/?p=306997&l=am/