Թրամփը Ալյասկայում կկառուցի «աշխարհի ամենամեծ գազատարներից մեկը»
Միջազգային
Միացյալ Նահանգները մտադիր է մեծացնել հազվագյուտ հողային տարրերի արտադրությունը, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսի նիստում, հաղորդում է Սպիտակ տունը։
«Այս շաբաթվա վերջին ես նաև պատմական գործողություններ կձեռնարկեմ՝ կտրուկ ընդլայնելու կարևոր օգտակար հանածոների և հազվագյուտ հողային մետաղների արտադրությունն այստեղ՝ Միացյալ Նահանգներում», - ասել է նա:
Թրամփն ասել է, որ ԱՄՆ-ը աշխատում է «հսկա գազամուղի վրա Ալյասկայում, որն աշխարհում ամենամեծերից մեկն է», Ճապոնիայի, Հարավային Կորեայի և այլ երկրների հետ պոտենցիալ գործընկերների նախագծում, և ներդրումները կարող են կազմել «տրիլիոն դոլար»:
https://iravunk.com/sim/?p=306995&l=am/