Ժամանակն է մտածել առանց ԱՄՆ-ի ՆԱՏՕ-ի մասին․ Bloomberg
Միջազգային
Ժամանակն է 2025 թվականի սկզբին մտածել ՆԱՏՕ-ի գոյության շարունակականության մասին՝ առանց դաշինքին Միացյալ Նահանգների մասնակցության։ Այս մասին Եվրոպայում ՆԱՏՕ-ի նախկին հրամանատար Ջեյմս Ստավրիդիսը հայտարարել է Bloomberg գործակալության հոդվածում։
«Ժամանակն է մտածել, թե աշխարհաքաղաքական առումով ինչպիսին կլինի աշխարհը, եթե ԱՄՆ-ն հեռանա ՆԱՏՕ-ից»,- ընդգծել է նա։ Ստավրիդիսը նշել է «վերջին շաբաթների ընթացքում Վաշինգտոնից և Եվրոպայից սերող պատկառելի դաշինքի վերաբերյալ ավելի ու ավելի բաժանարար հռետորաբանությամբ»:
Եվրոպայում ՆԱՏՕ-ի նախկին հրամանատարի կարծիքով՝ Ամերիկայի դուրս գալը ՆԱՏՕ-ից կլինի «էպիկական չափերի սխալ», սակայն կան ազդեցիկ հանրապետական քաղաքական գործիչներ, որոնք լրջորեն կողմ են դրան։
https://iravunk.com/sim/?p=306986&l=am/