Թրամփը հայտարարել է՝ Զելենսկին պատրաստ է խաղաղ բանակցություններիծ
Միջազգային
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ նամակ է ստացել Վլադիմիր Զելենսկուց, որում նա հայտնել է Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունների պատրաստակամության մասին: Այս մասին հայտնում է BBC-ն։
«Ես այսօր կարևոր նամակ եմ ստացել Ուկրաինայի նախագահ Զելենսկուց։ Նամակում ասվում է, որ Ուկրաինան պատրաստ է սեղմ ժամկետներում նստել բանակցությունների սեղանի շուրջ, որպեսզի հասնի երկարաժամկետ խաղաղության», - ասել է նա:
ԱՄՆ առաջնորդը հավելել է, որ Զելենսկին և նրա թիմը «պատրաստ են աշխատել Թրամփի ուժեղ ղեկավարության ներքո»՝ երկարաժամկետ խաղաղության հասնելու համար:
«Ինչ վերաբերում է օգտակար հանածոների և անվտանգության մասին համաձայնագրին, ապա Ուկրաինան պատրաստ է այն ստորագրել մեզ համար հարմար ցանկացած պահի», - եզրափակել Է Թրամփը ։
https://iravunk.com/sim/?p=306983&l=am/