ՍՊԻՏԱԿ ՏԱՆԸ ՍԿԱՆԴԱԼԻ ՑԱՆԿԱՑԱԾ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ՄՈՍԿՎԱՅԻՆ ՁԵՌՆՏՈՒ Է

Վերլուծություն

Ինչ խոսք, վեր­ջին օ­րե­րի հիմ­նա­կան սկան­դա­լը Ս­պի­տակ տնից Զե­լենս­կուն վռնդե­լու պատ­մութ­յունն էր: Գ­լո­բա­լիստ­ներն ա­րա­գո­րեն սկսե­ցին թե­ման ուղ­ղել այն հար­թութ­յուն, թե ով էր մե­ղա­վոր: Բայց դա հենց այն վեճն է, որն ա­մե­նա­շա­տն է ներ­կա պայ­ման­նե­րում պետք այդ լի­բե­րա­լիս­տա­կան ու­ժե­րին:

ԹՐԱՄՓ-ԼԻԲԵՐԱԼՆԵՐ ՊԱՏԵՐԶՄԻ ՆՈՐ ՍՐԱՑՈՒՄ

Այս­պի­սով, ո՞վ էր մե­ղա­վոր Ս­պի­տակ տա­նը տե­ղի ու­նե­ցած սկան­դա­լի մեջ: Լի­բե­րաստ­նե­րը մե­ղադ­րում են Թ­րամ­փին, թրամ­փա­կան­ներն էլ՝ թե բրի­տա­նա­ցի­նե­րի գլխա­վո­րութ­յամբ լի­բե­րալ­ներն են, որ սադ­րե­ցին տե­ղի ու­նե­ցա­ծը: Սկ­սած այն պա­հից, երբ Զե­լենս­կին, ան­գամ զգու­շա­ցու­մից հե­տո, բ­ոլոր ա­րա­րո­ղա­կար­գա­յին նյո­ւանս­նե­րը խախ­տե­լով, իր սո­վո­րա­կան «մայ­կա­յով» այ­ցե­լեց Ս­պի­տակ տուն: Այն է՝ հրա­մայ­ված էր ոչ մի թուղթ էլ Թ­րամ­փի հետ չստո­րագ­րել, եւ այդ խա­ղը խա­ղար­կե­ցին:

Ի­հար­կե այն, որ Զե­լենս­կին հան­քե­րի եւ դրա­նից հե­տո՝ խա­ղա­ղութ­յան հետ կապ­ված ոչ մի փաս­տա­թուղթ էլ չի պատ­րաստ­վում ստո­րագ­րել, են­թադ­րութ­յուն ներ­կա­յաց­նե­լու ա­ռիթ ու­նե­ցել էինք դեռ մինչ այդ հան­դի­պու­մը: Գու­մա­րած, որ դրա­նից հե­տո հա­տուկ տե­ղի ու­նե­ցա­ծը տե­ղա­փո­խում են «ով է մե­ղա­վոր» հար­թութ­յուն, դրա­նով, ի­հար­կե, փորձ է ար­վում հար­վա­ծել Թ­րամ­փի վար­կա­նի­շին՝ նրա ա­նու­նը սկան­դա­լա­յին ի­րա­վի­ճա­կում հո­լո­վե­լով Զե­լենս­կու ան­վան կող­քին: Նաեւ ցույց տա­լով, թե, տե­սեք, կա­րե­լի է գնալ Ս­պի­տակ տուն եւ ԱՄՆ նա­խա­գա­հի ե­րե­սին մտքովդ ան­ցածն ա­սել: Բայց այս ա­մե­նով հան­դերձ, տե­ղի ու­նե­ցա­ծը ի հայտ բե­րեց նաեւ միան­գա­մայն կոնկ­րետ փաս­տեր, ո­րոնք, ու­զեն, թե չու­զեն, ո´չ Զե­լենս­կին կա­րող է հաշ­վի չառ­նել եւ ո´չ­ էլ նրա բրի­տա­նա­կան տե­րե­րը: Ու այն, որ Զե­լենս­կին Վա­շինգ­տո­նից ան­մի­ջա­պես մեկ­նեց Լոն­դոն, որ­տեղ եվ­րա­լի­դեր­նե­րի մե­կու­կես տասն­յա­կից ա­վե­լի  մաս­նակ­ցութ­յամբ շտա­պե­ցին գա­գաթ­ա­ժո­ղով կազ­մա­կեր­պել, հենց այդ նոր փաս­տե­րը շրջան­ցել չկա­րո­ղա­նա­լու մա­սին ա­մե­նա­հիմ­նա­կան ցու­ցիչ­նե­րից մե­կը դար­ձավ: Խոս­քը հե­տեւ­յա­լի մա­սին է:

­Նախ, իր նման պահ­ված­քով Զե­լենս­կին կա­րո­ղա­ցավ Թ­րամ­փին մաս­նա­վո­րա­պես ուկ­րաի­նա­կան թե­մա­տի­կա­յով քա­ղա­քա­կա­նից տե­ղա­փո­խել նաեւ, այս­պես ա­սենք, անձ­նա­վոր­ման հար­թութ­յուն: Ռուս փի­լի­սո­փա Ա­լեք­սանդր Դու­գի­նը այդ վի­ճա­կը մեկ­նա­բա­նում է այս­պես. «Ս­պի­տակ տա­նը տե­ղի ու­նե­ցա­ծի մա­սին ար­ժե ա­սել, որ այն ձեւը, ո­րով Զե­լենս­կին ի­րեն պա­հեց Օ­վա­լաձեւ աշ­խա­տա­սեն­յա­կում, իս­կա­պես զայ­րաց­րել է ե´ւ Թ­րամ­փին, ե՛ւ Վեն­սին, ե´ւ, կար­ծում եմ, ողջ ա­մե­րիկ­յան հա­սա­րա­կութ­յա­նը։ Սա միայն ա­վե­լաց­րեց թշնա­մանքն ու զայ­րույ­թը ինչ­պես նա­խորդ դե­մոկ­րա­տա­կան ​​վար­չա­կազ­մի, այն­պես էլ նրա ուկ­րաի­նա­ցի լա­քեյ­նե­րի նկատ­մամբ: Զե­լենս­կին գու­ցե կա­րո­ղա­նար հար­մար­վել նոր պայ­ման­նե­րին, բայց նա պայ­թեց­րեց այս շան­սը ողջ աշ­խար­հի ա­ռաջ։ Մենք վա­ղուց գի­տենք, որ նա դա­ժան, ստոր ու հպարտ ֆեյք է, պա­թե­տիկ դե­րա­սան։ Իսկ այժմ Ա­րեւ­մուտ­քի մե­ծա­մաս­նութ­յան հա­մար պարզ է դառ­նում, որ նրա դերն ա­վարտ­ված է, ժա­մա­նակն է հա­նել դի­մա­կը եւ լվա­նալ շպա­րը։ Միայն թե Զե­լենս­կու կա­տա­րած հան­ցա­գոր­ծութ­յուն­նե­րը ոչ ոք հենց այն­պես չի թող­նի։ Ո՛չ մենք, ո՛չ Արեւ­մուտ­քը…»: Ի­մաս­տը սա է. Զե­լենս­կին կա­րո­ղա­ցավ Թ­րամ­փին դնել մի այն­պի­սի վի­ճա­կում, ո­րին նա չպա­տաս­խա­նել պար­զա­պես չի կա­րող. չպա­տաս­խա­նե­լը ծան­րա­գույն հար­ված կդառ­նա հենց Թ­րամ­փի եւ նրա թի­մի վար­կա­նի­շի հա­մար: Ա­վե­լին, պա­տաս­խա­նը պետք է լի­նի դա­ժա­նութ­յան աս­տի­ճանի կոշտ, ցու­ցադ­րա­կան, որ­պես­զի տե­ղի ու­նե­ցա­ծը չդառ­նա նա­խա­դեպ, ոչ մե­կի մտքով չանց­նի, որ կա­րող է մտնել Թ­րամ­փի աշ­խա­տա­սեն­յակ եւ ի­րեն այդ­պես պա­հել: Հա­կա­ռակ դեպք­ում Թ­րամ­փը ստիպ­ված է լի­նե­լու գործ ու­նե­նալ բա­զում նման զե­լենս­կի­նե­րի հետ: Այ­սինքն, տե­ղի ու­նե­ցավ այն, ին­չը Զե­լենս­կու տե­րե­րը ոչ մի կերպ չեն կա­րող հար­թել՝ Թ­րամփ­ին հա­մո­զե­լով, թե լավ, ու­շադ­րութ­յուն մի դարձ­րու, էլ չի ա­նի:Ա­վե­լին, սա, կրկնենք Դու­գի­նի միտ­քը, «ա­վե­լաց­րեց թշնա­մանքն ու զայ­րույ­թը ինչ­պես նա­խորդ դե­մոկ­րա­տա­կան ​​վար­չա­կազ­մի», այն­պես էլ, ի­հար­կե, դեռ ի­րենց դիր­քե­րում գտնվող լի­բե­րաստ­նե­րի՝ Զե­լենս­կու տե­րե­րի հան­դեպ:

­Կարճ ա­սած, նման պահ­ված­քով Զե­լենս­կին ոչ միայն ի­րեն վե­րա­ծեց ներ­կա Ս­պի­տակ տան հա­մար բա­ցա­հայտ թշնա­մու, այլ նոր թե­ժաց­ման հասց­րեց թրամ­փա­կան­նե­րի եւ լի­բե­րալ­նե­րի պա­տե­րազ­մը: Եվ այն, որ դրան հա­ջոր­դե­ցին ա­մե­րիկ­յան իշ­խա­նութ­յուն­նե­րից ե­կած հայ­տա­րա­րութ­յուն­նե­րը, որ սկսում են Ուկ­րաի­նա­յին տրված գու­մար­նե­րի աու­դի­տը, նաեւ, որ այ­լեւս ոչ մի ցենտ չեն տա­լու, կանգ­նեց­նե­լու են զեն­քի մա­տա­կա­րա­րում­նե­րը, իսկ Զե­լենս­կին պետք է հե­ռա­նա, ար­դեն իսկ ցույց է տա­լիս, որ այդ պա­տե­րազ­մը ոչ միայն նոր մա­կար­դա­կի է ան­ցել, այլ ըն­դու­նել է անձ­նա­վոր­ված բնույթ՝ թի­րա­խա­վոր­վե­լու են եւ պա­տաս­խան են տա­լու կոնկ­րետ ան­ձինք: Ա­հա սա է ա­ռա­ջին ի­րո­ղութ­յու­նը, որն այսքան ցու­ցադ­րա­բար հիմ­նա­կան օ­րա­կարգ բե­րեց Ս­պի­տակ տա­նը տե­ղի ու­նե­ցած սկան­դա­լը:

ՈՒՄ ՇԱՆՍԵՐՆ ԵՆ ԲԱՐՁՐ

Երկ­րորդ դե­տա­լը, ո­րը մի­գու­ցե նաեւ ա­ռա­ջի­նի ա­ծանց­յալն է, հե­տեւ­յալն է: Թ­րամ­փա­կան­ներ-լի­բե­րալ­ներ պա­տե­րազ­մի ներ­կա էս­կա­լա­ցիա­յի վի­ճա­կում ո՞ւմ շան­սերն են ա­վե­լի գե­րա­դա­սե­լի: Լի­բե­րալ­նե­րը, ի­հար­կե, «թի­կուն­քա­յին ա­պա­հով­վա­ծութ­յան» հաշ­վին դեռ միան­գա­մայն զո­րեղ ուժ են, չնա­յած հիմ­նա­կա­նում ֆի­նան­սա­կան հար­թութ­յու­նում: Սա­կայն պա­տե­րազ­մը ըն­թա­նում է նաեւ ռազ­մա­կան հար­թութ­յու­նում: Ա­հա, այս ա­մե­նի հան­րա­գու­մա­րում ո՞ւմ դիր­քերն են գե­րա­դա­սե­լի, թրամ­փա­կան­նե­րի՞, թե՝ լի­բե­րալ­նե­րի:

­Ռազ­մա­կան աս­պեկ­տով, լի­բե­րալ­նե­րի վե­րահս­կո­ղութ­յան տակ է եվ­րո­պա­կան ռազ­մա­կան պո­տենց­իա­լի մի զգա­լի հատ­վա­ծը: Միայն թե փաս­տը, որ այդ պո­տենց­իալն առն­վազն ան­բա­վա­րար է Ուկ­րաի­նա­յին պաշտ­պա­նե­լու հա­մար, խոս­տո­վա­նում են նաեւ եվ­րա­լի­դեր­նե­րը: Փաս­տը սա է. Լոն­դո­նում կազ­մա­կերպ­ված այս վեր­ջին հա­վա­քում, ինչ­քան էլ որ վար­չա­պետ Ս­թար­մե­րը մինչ այդ գե­ղե­ցիկ խոս­տում­ներ էր տա­լիս Զե­լենս­կուն, սա­կայն հան­րա­գու­մա­րում ո­րե­ւէ ռեալ ո­րո­շում չկա­յաց­վեց: «Ս­թար­մե­րի ծրա­գիր» կոչ­վող փաս­տա­թուղ­թը, պարզ­վեց, ըն­դա­մե­նը իր հեր­թին է գե­ղե­ցիկ խոս­տում­նե­րի կույտ՝ «կշա­րու­նա­կենք տրա­մադ­րել ռազ­մա­կան օգ­նութ­յուն», «կմե­ծաց­նենք տնտե­սա­կան ճնշու­մը Ռու­սաս­տա­նի վրա» եւ այդ­պես շա­րու­նակ: Միայն թե Ռու­սաս­տա­նի հետ տնտե­սա­կան հա­րա­բե­րութ­յուն­ներն այն խղճուկ մա­կար­դա­կին են, որ դրա­նից ա­վել «ճնշում» ար­դեն պար­զա­պես չեն կա­րող մտա­ծել: Իսկ ռազ­մա­կան օգ­նութ­յան հար­ցով փող է պետք, ո­րի մա­սին բառ ան­գամ չխոս­վեց, եւ որ էլ ա­վե­լի կա­րե­ւոր է՝ ռազ­մա­կան պո­տենց­իալ: Մինչ­դեռ եվ­րո­պա­կան պա­հեստ­ներն ար­դեն գրե­թե դա­տարկ են, նոր ար­տադ­րութ­յու­ննե­րի հա­մար եր­կար տա­րի­ներ են պետք եւ այլն: Արդ­յուն­քում, պտտվե­ցին-պտտվե­ցին ու հա­սան այս մտքին. «Մայր­ցա­մա­քում խա­ղա­ղութ­յու­նը պահ­պա­նե­լու եւ հա­ջո­ղութ­յան հաս­նե­լու հա­մար այս ջան­քե­րը պետք է ու­նե­նան ԱՄՆ-ի ու­ժեղ ա­ջակ­ցութ­յու­նը»:

Այ­սինքն, ա­ռանց Թ­րամ­փի ա­ջակ­ցութ­յան, ա­ռա­վե­լա­գույ­նը, կա­րող են, ա­սենք, մին­չեւ այս տար­վա վեր­ջե­րը ձգել ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մը: Բայց այդ ըն­թաց­քում, ինչ­պես բո­լոր փոր­ձա­գետ­ներն են են­թադ­րում, ե­թե ուկ­րաի­նա­ցի­նե­րը մնան ա­ռանց ա­մե­րիկ­յան օգ­նութ­յան, ռուս­նե­րի հար­ձա­կո­ղա­կան տեմ­պե­րը կբազ­մա­պատկ­վեն: Եվ­րո­պա­ցի­նե­րը Զե­լենս­կուց պա­հան­ջում են՝ սկսած 18 տա­րե­կան­նե­րից, բո­լո­րին քշել ռազ­մա­ճա­կատ: լավ, ա­սենք դա էլ ա­րե­ցին, բայց ին­չո՞ւ են նրանք կռվե­լու: Իսկ այն, որ ա­ռանց ա­մե­րիկ­յան զեն­քի, ուկ­րաի­նա­կան բա­նա­կում ա­ռանց այդ էլ մասշ­տա­բա­յին դար­ձած դա­սալ­քութ­յու­նը կբազ­մա­պատկ­վի, դրա հե՞տ ինչ ա­նեն: Արդ­յուն­քում, ե­թե կա­րո­ղա­նան մին­չեւ տա­րե­վերջ պա­տե­րազ­մը ձգել, որ­տե՞ղ կլի­նեն ռուս­ներն այդ ժա­մա­նակ, Կիե­ւի մա­տույց­նե­րո՞ւմ:

ՄՈՍԿՎԱՅԻ ԴԻՐՔԵՐԸ

­Լի­բե­րալ­նե­րին մի­գու­ցե ան­գամ դա չի մտա­հո­գում. պար­զա­պես կսկսեն քա­րո­զել, թե, տե­սեք, Թ­րամ­փը խոս­տա­ցավ խա­ղա­ղութ­յուն, բայց ռուս­նե­րը հա­սան Կիեւ: Դա, մի­գու­ցե, կդառ­նա թրամ­փա­կան-լի­բե­րալ­ներ պայ­քա­րի նոր է­տապ: Միայն թե այս դեպ­քում ո՞վ է հիմ­նա­կան շա­հո­ղը:

Այն, որ թրամ­փա­կան­ներ-լի­բե­րալ­ներ բա­խու­մը, դրա թե­ժա­ցու­մը Մոսկ­վա­յի, ա­սենք նաեւ՝ Պե­կի­նի օգ­տին է, հաս­կա­նա­լի է: Այն, որ տա­րե­վեր­ջին ռուս­նե­րը նման զար­գա­ցում­նե­րի դեպ­քում հնա­րա­վո­րութ­յուն կու­նե­նան վերց­նել ողջ ա­րե­ւել­յան Ուկ­րաի­նան՝ Օ­դե­սա­յից սկսած՝ Դ­նեպ­րի ողջ ա­րե­ւել­յան տի­րույ­թը (դրա­նից ա­վե­լին կար­ծես թե ռուս­ներն էլ չեն ու­զում), դա եւս միան­գա­մայն Մոսկ­վա­յի օգ­տին է: Ա­մեն դեպ­քում, ռու­սա­կան տե­ղե­կաց­ված աղբ­յուր­նե­րից մեկն այս մտքին է. «Զե­լենս­կու կող­մից խա­ղաղ բա­նակ­ցութ­յուն­նե­րի խա­փա­նու­մը միայն հաս­տա­տեց, որ Կի­եւը եր­բեք դրանք լուրջ չի ըն­դու­նել… Այժմ Ռու­սաս­տա­նը պատ­րաստ է ոչ միայն հա­կա­մար­տութ­յան նոր փու­լին, այլ բո­լոր ա­ռանց­քա­յին ո­րո­շում­ներն ար­դեն կա­յաց­ված են։ Սահ­ման­նե­րի հար­ցը դի­վա­նա­գի­տա­կան ​​հար­թակ­նե­րում այլեւս չի քննարկ­վի. տա­րածք­նե­րի բա­ժան­ման հե­տա­գա գի­ծը կո­րոշ­վի բա­ցա­ռա­պես ռազ­մա­կան գոր­ծո­ղութ­յուն­նե­րի արդ­յունք­նե­րի հի­ման վրա։ Մեր տե­ղե­կութ­յուն­նե­րով՝ հա­տուկ ու­շադ­րութ­յուն է դարձ­վում Խար­կո­վի, Նի­կո­լա­եւի եւ Օ­դե­սա­յի ուղ­ղութ­յուն­նե­րին: Ա­վե­լին, վեր­լու­ծա­կան կա­ռույց­նե­րի աղբ­յուր­նե­րը հաս­տա­տում են, որ ճնշման ռազ­մա­վա­րութ­յու­նը լի­նե­լու է հա­մա­պար­փակ՝ նե­րա­ռե­լով ոչ միայն ռազ­մա­կան, այլեւ տնտե­սա­կան, քա­ղա­քա­կան եւ տե­ղե­կատ­վա­կան մի­ջո­ցա­ռում­ներ»։

­Մո­տա­վո­րա­պես նույն բա­նի մա­սին են խո­սում նաեւ ուկ­րաի­նա­կան աղբ­յուր­նե­րը. «MI6-ը Լոն­դո­նում Զե­լենս­կուն նոր հե­տա­խու­զա­կան տվյալ­ներ է փո­խան­ցել այն մա­սին, որ Կ­րեմ­լը մի քա­նի խո­շոր հար­ձա­կո­ղա­կան գոր­ծո­ղութ­յուն­ներ է նա­խա­պատ­րաս­տում Ուկ­րաի­նա­յում գար­նա­նը։ Բ­րի­տա­նա­կան հե­տա­խու­զութ­յան տվյալ­նե­րով՝ կար­եւոր է 18 տա­րե­կա­նից մո­բի­լի­զա­ցիա հայ­տա­րա­րե­լը եւ Պոկ­րովս­կի եւ Զա­պո­րո­ժիեի ուղ­ղութ­յուն­նե­րով ռազ­մա­ճա­կա­տի ու­ժե­ղա­ցու­մը»։

Այս սխե­ման, կրկնենք, կփոր­ձեն Թ­րամ­փի դեմ օգ­տա­գոր­ծել: Բայց ե­թե ռեալ նա­յենք, սա նաեւ Թ­րամ­փին է ձեռն­տու. այդ զար­գա­ցում­նե­րի դեպ­քում եվ­րո­պա­կան ներ­կա լի­բե­րալ­նե­րին փո­խե­լու շան­սերն էա­պես կա­վե­լա­նան: Իսկ վեր­ջին պա­հին նա, ի­հար­կե, կխառն­վի՝ դառ­նա­լով Ուկ­րաի­նա­յում խա­ղա­ղութ­յան հա­սած նա­խա­գահ: Ի­հար­կե, ե­թե մինչ այդ «պա­տա­հա­բար» Զե­լենս­կու գլխին «քար չընկ­նի»:

 

https://iravunk.com/sim/?p=306936&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան