Հայաստանը պատրաստ է Ադրբեջանին հնարավորություն տալ կապվելու Նախիջևանի հետ․ Խանդանյան

Հայաստանը պատրաստ է Ադրբեջանին հնարավորություն տալ կապվելու Նախիջևանի հետ՝ ի թիվս ամբողջ տարածաշրջանի ենթակառուցվածքների բացման՝ երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։
«Նույն տրամաբանությամբ Հայաստանի հյուսիսից մինչև հարավ կապուղիները պետք է բացվեն՝ երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո։ Մեր դիրքորոշումն այս հարցում կառուցողական է։ Ինչպես գիտեք՝ Հայաստանի կառավարությունն Ադրբեջանին առաջարկություն է ներկայացրել և այս հարցի վերաբերյալ դրական արձագանք չենք ստացել»,- ասաց Խանդանյանը։
https://iravunk.com/sim/?p=306933&l=am/