Ուկրաինան այլևս չի կարողանա հարվածել Ռուսաստանին․ WSJ
Միջազգային
ԱՄՆ-ի ռազմական օգնության ավարտից հետո Ուկրաինան որոշ ժամանակ չի կարողանա հեռահար հարվածներ հասցնել Ռուսաստանին, իսկ Ուկրաինայի Զինված ուժերի՝ մեծ հեռավորությունների վրա հարվածներ հասցնելու հնարավորությունը կնվազի։ Այս մասին գրում է ամերիկյան The Wall Street Journal թերթը։
«Պաշտոնյաներն ու վերլուծաբաններն ասում են, որ երբ ամերիկյան պաշարները սպառվեն, Ուկրաինայի՝ մեծ տարածությունից հարվածելու և թիկունքի դիրքերը պաշտպանելու կարողությունը կտուժի», - ասվում է հրապարակման մեջ:
Պարբերականը հիշեցնում է, որ Միացյալ Նահանգները որոշ համակարգերի, այդ թվում՝ ռազմական մարտավարական հրթիռային համակարգերի (ATACMS) և M142 բարձր ինտենսիվության հրետանային հրթիռային համակարգերի (HIMARS) միակ արտադրողն է։
Բացի այդ, ըստ WSJ-ի, ժամանակի ընթացքում Ուկրաինայի համար կարող է ավելի դժվար լինել զենքի օգտագործման «երկարաժամկետ պլաններ» կազմելը, ինչպես նաև գոյություն ունեցող համակարգերի մասեր գնելը։
https://iravunk.com/sim/?p=306931&l=am/