Սպիտակ տունը պաշտոնապես հաստատել Է Ուկրաինային ռազմական օգնության դադարեցումը. Reuters
Միջազգային
Սպիտակ տունը պաշտոնապես հաստատել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային ռազմական օգնության տրամադրման դադարեցումը։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
«Միացյալ Նահանգները դադարեցնում է ռազմական օգնությունն Ուկրաինային Օվալաձև գրասենյակում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու բախումից մի քանի օր անց», — հայտնել է գործակալությունը՝ վկայակոչելով Սպիտակ տան ներկայացուցչին:
Օգնությունը կասեցվելու է և վերանայվելու է՝ համոզվելու համար, որ «այն նպաստում է խնդրի լուծմանը»։
Հաղորդվում է նաև, որ դադարը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ Թրամփը չի որոշել, որ Ուկրաինայի ղեկավարները «բարեխիղճ նվիրվածություն կցուցաբերեն խաղաղության հարցում»:
«Սա օգնության մշտական դադարեցում չէ, սա ընդմիջում է», — ասել է Թրամփի վարչակազմի ներկայացուցիչը:
https://iravunk.com/sim/?p=306908&l=am/