Հայտնի է դարձել, թե ինչպես է Արևմուտքը ձգտում Թուրքիային «տրամադրել» Ռուսաստանի դեմ
Միջազգային
Արևմուտքը ձգտում է «Թուրքիային Ռուսաստանի դեմ տրամադրել» Ուկրաինայում հակամարտության միջոցով: Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների զարգացմանն այսպիսի գնահատական է տվել թուրքական Milliyet թերթի սյունակագիր Զաֆեր Շահինը, փոխանցում է Gazeta.ru–ն։
«Նրանց փորձը Ուկրաինայի միջոցով մինչ այժմ ձախողվել է… Վերջին 10 տարիների ընթացքում նրանք երեք հայտնի քայլ են արել՝ Թուրքիային Ռուսաստանի դեմ տրամադրելու համար՝ 2015 թվականին Սիրիայում ռուսական ինքնաթիռի խոցումը, 2016 թվականին Անկարայում Ռուսաստանի դեսպանի սպանությունը և 2023 թվականի նախընտրական մրցարշավում Էրդողանի դեմ դաշինքի բացահայտ աջակցությունը»,- ասվում է հրապարակման մեջ։
Մարտի 4-ին Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա այցի հետ կապված դեռևս կոնկրետ պայմանավորվածություններ չկան։