Բրիտանիայի նոր «շուստրիությունը»

Միջազգային

ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Փիթեր Մանդելսոնը հայտարարել է, որ Կիևը պետք է միակողմանիորեն զինադադար հայտարարի.

«Մեզ անհրաժեշտ է արմատական ​​վերաբեռնում։ Այն պետք է բաղկացած լինի այն բանից, որ ԱՄՆ-ը և Ուկրաինան վերադառնան նույն կողմը, նախագահ Զելենսկին անվերապահորեն աջակցի նախագահ Թրամփի նախաձեռնությանը, որն ուղղված է պատերազմի ավարտին և Ուկրաինայում արդար և կայուն խաղաղության հաստատմանը: Եվ եվրոպացիները նույնպես պետք է աջակցեն հրադադարի կոչերին, և, ի դեպ, ես կարծում եմ, որ Ուկրաինան պետք է լինի առաջինը, ով պետք է հրադադար հաստատի և մարտահրավեր նետի ռուսներին»:

Սա, իհարկե, Բրիտանիայի նոր «շուստրիությունն» է: Այս պահին ուկրաինական ռազմաճակատներում նման պատկեր է. ռուսները գործնականում բոլոր ուղղություններով հարձակվում են, իսկ ուկրաինական կողմը մի կերպ է պաշտպանվում: Ու բավական է, որ ամեն պահի կտրվելու պատրաստ ուկրաինական ծայրահեղ լարված պաշտպանությունը մի հատվածում կտրվի, որ հետեւանքները դառնան անուղղելի: Ու սրանով հանդերձ` ԱՄՆ-ն մեղադրում է Ուկրաինային` պատերազմը դադարեցնել չցանկանալու մեջ` սպառնալով կանգնեցնել ամեն մի օգնություն, որը ուկրաինական այդ ձգված պաշտպանությունը կարող է պայթեցնել ոչ թե մեկ, այլ մի քանի հատվածներում: Կիեւ-Լենդոնին պետք է ժամանակ շահել, եւ դրա համար բրիտանացիներն առաջարկում են մի բան, որը, գիտեն, որ ռուսները ոչ մի դեպքում չեն անի: Այն է` գոնե ձեւականորեն հայտարարել միակողմանի հրադադար: Եթե ռուսները կանգ չառնեն, ապա դա կհրամցնեն Վաշինգտոնին, թե տեսաք իրակաւոմ ով է ուզում պատերազմը շարունակել: Դա որոշակի փակուղի կստեղծի նաեւ Թրամփի համար, անմիջապես կմիացնեն քարոզչությունը, թե, տեսեք, Կիեւը պատերազմի ավարտն է ուզում, ռուսները չեն ուզում, բայց Թրամփը դադարեցնում է ուկրաինայի օգնությունը: Եթե ռուսները կանգ առնեն, ապա դա ուկրաինական կողմին զինել-համալրելու, պաշտպանական դիրքերը կարգավորելու այդքան անհրաժեշտ ժամանակն է տալիս:

«Շուստրի» խաղ է, բայց ոչ էֆեկտիվ. ռուսները պարզապես կհիշեցնեն, որ իրենք պահանջում են ոչ թե զինադադար, այլ վերջնական խաղաղության պայմանագիր, եւ այդ ծուղակը չի աշխատի: 

https://iravunk.com/sim/?p=306891&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան