Ուկրաինան գործ է հարուցել Գրիգորի Լեպսի դեմ
Միջազգային
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը (SBU) հեռակա մեղադրանք է առաջադրել ռուս երգիչ Գրիգորի Լեպսին։ Այս մասին հայտնում է գերատեսչության Telegram ալիքը։
«SBU-ն կասկածի մասին հեռակա հայտնել է Գրիգորի Լեպսին»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։
SBU-ն բացատրել է, որ Լեպսն աջակցում է Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության անցկացմանը։ Լեպսը նաև խոստացել է ռուս զինվորներին վճարել 1 միլիոն ռուբլի յուրաքանչյուր ոչնչացված ուկրաինական տանկի համար և բազմիցս մարդասիրական օգնություն է տրամադրել ռուսական զորքերին զրահաբաճկոնների, ներքնազգեստի հավաքածուների և սննդամթերքի տեսքով։
Մինչ այս SBU-ն հեռակա դատապարտել էր Ռուսաստանի ժողովրդական արտիստ, Պետդումայի պատգամավոր Դմիտրի Պևցովին 10 տարվա ազատազրկման՝ գույքի բռնագրավմամբ։
SBU-ն պնդում է, որ դերասանը «բազմիցս տարածել է հակաուկրաինական պատմություններ» և «կոչ է արել զավթել պետական իշխանությունը և Ուկրաինայի ողջ տարածքը»։
https://iravunk.com/sim/?p=306858&l=am/