Եվրոպան թմբիրի մեջ է․ Պետդումայի նախագահ
Միջազգային
Այն բանից հետո, երբ ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփը հաղթեց ընտրություններում, Եվրոպան թմբիրի մեջ ընկավ, քանի որ չէր սպասում նախագահական մրցավազքի նման արդյունքների։ Այս մասին Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը գրել է իր Telegram ալիքում։
Նրա խոսքով՝ եվրոպացի առաջնորդները ոչ միայն հավատացել են դեմոկրատ Ջո Բայդենի, ապա՝ Քամալա Հարիսի հաղթանակին, այլև ամեն ինչ արել են նրանց հաղթանակի համար։
Վոլոդինը նաև հիշեցրել է, որ եվրոպական երկրների ղեկավարները և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հրապարակայնորեն աջակցել են Թրամփի հակառակորդներին և բացասաբար են արտահայտվել հանրապետականի մասին, թեև ԱՄՆ-ն ինքը բազմիցս ընդգծել է, որ արտաքին ազդեցությունը նախագահական ընտրությունների վրա անընդունելի է։
Պետդումայի խոսնակը կարծում է, որ Թրամփը նման եվրոպացի քաղաքական գործիչներին ավելի քան քննադատաբար է ընկալում և մտադիր չէ իրեն նույն հարթության վրա դնել, ինչ նրանց։
https://iravunk.com/sim/?p=306848&l=am/