Պետդումայում հայտարարել են՝ ինչպես է Եվրոպան Զելենսկիին վերածում ԱՄՆ դիմադրության խորհրդանիշի
Միջազգային
Պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի անդամ Դմիտրի Բելիքը հայտարարել է, որ ԵՄ երկրները և Մեծ Բրիտանիան որոշել են Վոլոդիմիր Զելենսկիին ձևավորել ԱՄՆ վարչակազմին դիմադրության խորհրդանիշ։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«ԵՄ-ն պետք է ստեղծի իր դիմադրության խորհրդանիշը ԱՄՆ նոր վարչակազմին, և նա պետք է լինի խորհրդանիշ, որին չպետք է խղճալ: Զելենսկին իդեալական թեկնածու է․ նա չի վախենում արյունից, չի խնայում ժողովրդին»,- ասել է պատգամավորը։
Բելիկի խոսքով՝ Ուկրաինայի նախագահն այժմ էյֆորիայի մեջ է եվրոպացի առաջնորդների աջակցության պատճառով։
«Իրադարձությունների այս զարգացումը նրան թույլ չի տալիս սթափ նայել իր շուրջը կատարվող իրադարձություններին և հասկանալ, որ իրեն ուղղակի հակադրում են ԱՄՆ-ին»,-նկատել է պատգամավորը։
https://iravunk.com/sim/?p=306846&l=am/