«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Փաշինյանը փորձում է նվազեցնել մեր Սահմանադրության հեղինակությունը. Գոհար Մելոյան

Ներքաղաքական

Օ­րերս Նի­կոլ Փա­շին­յա­նը հայ­տա­րա­րել է նոր Սահ­մա­նադ­րութ­յան հան­րաք­վե անց­կաց­նե­լու անհ­րա­ժեշ­տութ­յան մա­սին՝ դա պայ­մա­նա­վո­րե­լով «ի­րա­կան Հա­յաս­տա­նի», այս­պես ա­սած, գա­ղա­փա­րա­խո­սութ­յամբ: Սահ­մա­նադ­րա­կան հնա­րա­վոր նոր փո­փո­խում­նե­րի, ինչ­պես նաեւ դրանց հե­տա­գա ազ­դե­ցութ­յուն­նե­րի շուրջ «Ի­րա­վունք»-ը զրու­ցել է Պառ­լա­մեն­տա­րիզ­մի զար­գաց­ման մի­ջազ­գա­յին կենտ­րո­նի գոր­ծա­դիր տնօ­րեն, սահ­մա­նադ­րա­կան ի­րա­վուն­քի մաս­նա­գետ, ի­րա­վա­պաշտ­պան ԳՈՀԱՐ ՄԵԼՈՅԱՆԻ հետ:

«ՆՈՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ Է ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳԻՆ»

— Տի­կին Մե­լո­յան, ըստ Ձեզ, ին­չո՞ւ հենց այս ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում Նի­կոլ Փա­շին­յա­նը ո­րո­շեց գնալ սահ­մա­նադ­րա­կան փո­փո­խութ­յուն­նե­րի, եւ ե՞րբ է այդ ա­մե­նը հնա­րա­վոր:

 —­Նախ պետք է ըն­դու­նենք, որ նոր Սահ­մա­նադ­րութ­յան օ­րա­կար­գը նո­րույթ չէ: Նի­կոլ Փա­շին­յանն այս մեկ­նար­կը դե­ռեւս նա­խորդ ամս­վա փետր­վար ամ­սին տվեց, եւ սա էր նո­րութ­յուն, ո­րով­հե­տեւ ի­րենք գա­լով իշ­խա­նութ­յան՝ որ­պես քա­ղա­քա­կան ուժ, մշտա­պես օ­րա­կար­գում ու­նեին սահ­մա­նադ­րա­կան փո­փո­խութ­յուն­նե­րը, բայց նոր Սահ­մա­նադ­րութ­յան ըն­դուն­ման մեկ­նար­կը ե­ղավ փետր­վար ամ­սին, ու ցա­վա­լի էր, թե ին­չու երկ­րի վար­չա­պե­տը խո­սեց նոր Սահ­մա­նադ­րութ­յան ըն­դուն­ման մա­սին: Դա ուղ­ղա­կիո­րեն հա­ջոր­դեց մեր թշնա­մի պե­տութ­յան ղե­կա­վար Ա­լիե­ւի հան­րա­յին պա­հան­ջին՝ առ այն, որ ի­րենք ու­նեն պա­հանջ Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յու­նից` ըն­դու­նե­լու նոր Սահ­մա­նադ­րութ­յուն եւ հրա­ժար­վե­լու մեր նա­խա­բա­նի տեքս­տից, հղու­մից, «Ան­կա­խութ­յան հռչա­կագի­ր» բա­ռից, ինչն էլ իր հեր­թին ու­նի իր հստակ դրույթ­նե­րը՝ նվիր­ված Ար­ցախ­յան հար­ցին եւ նվիր­ված ցե­ղաս­պա­նութ­յան պա­հան­ջին:

— Իսկ ի՞նչ տար­բե­րութ­յուն սահ­մա­նադ­րա­կան փո­փո­խութ­յան եւ նոր Սահ­մա­նադ­րութ­յան մի­ջեւ:

— Տար­բե­րութ­յունն էա­կան է, ե­թե մշտա­պես խոս­վող եւ սահ­մա­նադ­րա­կան փո­փո­խութ­յուն­նե­րի պա­րա­գա­յում գոր­ծող իշ­խող քա­ղա­քա­կան ու­ժը հնա­րա­վո­րութ­յուն ու­ներ ամ­բող­ջութ­յամբ եւ նոր խմբագ­րութ­յամբ  փո­փո­խել Սահ­մա­նադ­րութ­յան տեքստը: Նա փո­փո­խութ­յան պա­րա­գա­յում կաշ­կանդ­ված էր եւ մի շարք (ոչ շատ) դրույթ­նե­րում, ինչ­պի­սին է Սահ­մա­նադ­րութ­յան նա­խա­բա­նը եւ 1-ին, 2-րդ, 3-րդ հոդ­ված­նե­րը՝ սահ­մա­նա­փակ­ված էին այս հոդ­ված­նե­րում փո­փո­խութ­յուն­ներ կա­տա­րե­լուց: Հե­տե­ւա­բար, երբ օ­րա­կարգ է դառ­նում ոչ թե սահ­մա­նադ­րա­կան փո­փո­խութ­յունը, այլ նոր Սահ­մա­նադ­րութ­յան ըն­դուն­մու­մը՝ ակն­հայտ է, որ նպա­տակ կա` այդ մի քա­նի հիմ­նա­վոր դրույթ­նե­րում փո­փո­խութ­յուն­ներ կա­տա­րե­լու, եւ ար­դեն ա­ռա­վել հիմ­նա­վոր է, որ այս օ­րա­կար­գը ե­կել է սպա­սար­կե­լու թշնա­մու պա­հան­ջա­տի­րութ­յա­նը: Մենք ու­նենք մեր հան­րութ­յա­նը հասց­նե­լու միակ օ­րա­կար­գը, որ օ­րերս մեկ ժամ տե­ւած ե­լույ­թը, ո­րում Նի­կոլ Փա­շին­յա­նը, լի­նե­լով մաս­նա­գի­տութ­յամբ լրագ­րող, այս ան­գամ էլ փոր­ձում էր հան­դես գալ որ­պես ի­րա­վա­բան եւ ի­րեն թույլ տալ ինչ-որ եզ­րու­թա­բա­նա­կան հան­գու­ցա­լու­ծում­նե­րի, ո­րոնց ինքն է ե­կել: Պետք է հասց­նենք մեր հան­րութ­յա­նը այն օ­րա­կար­գը, որ այս բա­ցա­ռա­պես նոր Սահ­մա­նադ­րութ­յան ըն­դու­նու­մը հիմ­նա­վո­րում է թուրք-ադր­բե­ջա­նա­կան օ­րա­կար­գի սպա­սարկ­մա­նը եւ նպա­տակ ու­նի մեր Սահ­մա­նադ­րութ­յան ու պե­տութ­յան ա­կունք­նե­րից հե­ռաց­նե­լու Ադր­բե­ջա­նի եւ Թուր­քիա­յի հա­մար ոչ հա­ճե­լի կար­գա­վո­րում­նե­րը, ո­րոնք հան­դի­սա­նում են Հա­յաս­տա­նի ստեղծ­ման եւ ձե­ւա­վոր­ման հիմ­նա­քա­րա­յին սկզբունք­ներ:

«ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ Է… ՊԵՏՔ Է ԱՄԵՆ ԿԵՐՊ ԿԱՆԽԱՐԳԵԼԵԼ ԱՅՍ ՊՐՈՑԵՍԻ ԿՅԱՆՔԻ ԿՈՉՈՒՄԸ»

— Իսկ ինչ­պի­սի՞ տար­բե­րութ­յուն­ներ կա­յին նա­խորդ փետր­վար­յան եւ ներ­կա­յիս ե­լույթ­նե­րի մի­ջեւ:

— Երբ ան­վա­նար­կում են մեր Սահ­մա­նադ­րութ­յու­նը եւ ի տար­բե­րութ­յուն նա­խորդ փետր­վար­յան ե­լույ­թի՝ ա­ռա­վել կո­պիտ ար­տա­հայտ­վում ու Սահ­մա­նադ­րութ­յա­նը ան­վա­նում ոչ լե­գի­տիմ, այս­տեղ հա­կա­դար­ձու­մը հե­տեւ­յալն էր, որ դրա­նով ի­րենք ա­կան են նե­տում առ ի­րենց իսկ իշ­խա­նութ­յա­նը, ո­րով­հե­տեւ, այս­պես կոչ­ված, «ոչ լե­գի­տիմ» Սահ­մա­նադ­րութ­յան հի­ման վրա ի­րենք 7 տա­րի է իշ­խա­նութ­յուն են ի­րա­կա­նաց­նում, ե­կել են իշ­խա­նութ­յան, ըն­դու­նում են հրա­մա­նագ­րեր, կար­գադ­րութ­յուն­ներ, կա­տա­րում են նշա­նա­կում­ներ եւ այլն: Այ­սինքն՝ ողջ ի­րենց իշ­խա­նութ­յու­նը՝ ձե­ւա­վո­րու­մից մինչ ըն­թա­ցա­կարգ, խարսխ­ված է այս, ի­րենց ո­րակ­մամբ, ոչ այն­քան լե­գի­տիմ սահ­մա­նադ­րաի­րա­վա­կան նոր­մե­րի հի­ման վրա: Երկ­րորդ հեր­թին, երբ ին­քը ոչ լե­գի­տիմ է ընտ­րութ­յուն­նե­րի արդ­յունք­նե­րի եւ հան­րաք­վեի ո­րա­կա­վո­րում տա­լով ան­վա­նում Սահ­մա­նադ­րութ­յու­նը՝ հստակ «ի­րա­վա­բան» Նի­կոլ Փա­շին­յա­նը ե­րե­ւի թե մի փոքր չի խո­րա­ցել, որ Սահ­մա­նադ­րութ­յուն եւ նոր Սահ­մա­նադ­րութ­յուն ըն­դու­նում ա­սե­լով՝ մեր Սահ­մա­նադ­րութ­յունն է 1995 թվա­կա­նին ըն­դուն­ված փաս­տա­թուղ­թը հու­լի­սի 5-ին, իսկ դրան հա­ջոր­դած տեքս­տե­րը՝ դրանք Սահ­մա­նադ­րութ­յան փո­փո­խութ­յուն­ներ են, իսկ 1995 թվա­կա­նին ըն­դուն­ված Սահ­մա­նադ­րութ­յան հետ լե­գի­տի­մութ­յան ա­ռու­մով, կար­ծում եմ, հե­տա­գա ո­րե­ւէ ընտ­րութ­յուն լուրջ մրցակ­ցութ­յան խնդիր է ու­նե­նա­լու, ո­րով­հե­տեւ դրա­նից ա­ռա­վել լե­գի­տիմ ու կա­րե­ւոր ըն­դուն­ված փաս­տա­թուղթ դժվար է պատ­կե­րաց­նել: 1995 թվա­կա­նի ըն­դուն­ված Սահ­մա­նադ­րութ­յան տեքս­տի նա­խագծ­ման աշ­խա­տանք­նե­րին ոչ միայն դաշ­տում գոր­ծող գրե­թե բո­լոր քա­ղա­քա­կան ու­ժերն են ներգ­րավ­ված ե­ղել եւ վերջ­նա­կան տեքս­տին ան­գամ հանձ­նա­ժո­ղո­վի ան­դամ­նե­րից 90 տո­կո­սից ա­վե­լին է կողմ քվեար­կել, այ­լեւ, ան­գամ ե­թե պատ­մութ­յունն ու­սում­նա­սի­րում ենք, այն­տեղ հոդ­ված առ հոդ­ված ընդունման հան­րա­յին մաս­նակ­ցե­լիութ­յուն է  ա­պա­հով­ված ե­ղել: Օ­րի­նակ` հոդ­ված­նե­րի դրույթ­նե­րի տեքս­տե­րի վե­րա­բեր­յալ՝ զան­գե­րի մի­ջո­ցով քա­ղա­քա­ցի­նե­րի կար­ծիք­ներ են պարզ­վել եւ այլն:

­ Փոր­ձենք պատ­կե­րաց­նել, թե մեր պե­տութ­յու­նը ե՞րբ է հիմ­նադր­վել: Հենց այդ հինգ տա­րի­նե­րի ըն­թաց­քում մենք Սահ­մա­նադ­րութ­յուն չենք ու­նե­ցել, եւ դա պա­տա­հա­կան չի ե­ղել, քա­նի որ Սահ­մա­նադ­րութ­յան տեքս­տի մշա­կու­մը եւ ձե­ւա­վո­րու­մը բա­վա­կա­նին եր­կա­րա­ժամ­կետ եւ հիմ­նա­յին աշ­խա­տանք է ե­ղել, ու Նի­կոլ Փա­շին­յա­նը, այդ Սահ­մա­նադ­րութ­յան տեքս­տը ոչ լե­գի­տիմ ան­վա­նե­լով, կրկին ուղ­ղա­կի տեքս­տա­յին ա­ռու­մով փոր­ձում է մեր Սահմանադրության՝ բարձ­րա­գույն ի­րա­վա­բա­նա­կան ուժ ու­նե­ցող փաս­տաթղ­թի հեղինակությունը նվազեցնել: Կր­կին ա­սում եմ, որ դա լուրջ վտանգ է: Կար­ծում եմ՝ ցան­կա­ցած բա­նա­կան մար­դու հա­մար ար­դեն Նի­կոլ Փա­շին­յան ան­ձի եւ ա­ռա­վել եւս Նի­կոլ Փա­շին­յան վար­չա­պե­տի խոս­քե­րի ար­ժա­նա­հա­վա­տութ­յու­նը շատ ցածր սանդ­ղա­կի վրա է ի­ջեց­վել, ո­րով­հե­տեւ ին­քը խնդիր չու­նի հայ­տա­րա­րե­լու մի բան, ինչ­պես օ­րի­նակ` Ար­ցա­խը Հա­յաս­տան է եւ վերջ, ու դրա­նից ան­մի­ջա­պես հե­տո կա­տա­րե­լու դրան հա­ջոր­դող ուղ­ղա­կիո­րեն այլ գոր­ծո­ղութ­յուն: Եվ դա մեկ օ­րի­նակ չի են­թադ­րում, այլ մի շարք տար­բեր բնա­գա­վառ­նե­րին առնչ­վող հար­ցե­րում մենք տե­սել ենք նրա ուղ­ղա­կիո­րեն ի­րա­րա­մերժ գոր­ծո­ղութ­յուն­նե­րը: Այս պա­րա­գա­յում կրկին ար­դեն մեկ պատ­մա­բան, մեկ տնտե­սա­գետ, այժմ ար­դեն որ­պես ի­րա­վա­բան հան­դես ե­կող Նի­կոլ Փա­շին­յա­նը՝ զուտ սո­փես­տութ­յամբ հա­մեմ­ված հան­րութ­յա­նը ի­րա­զե­կեց ի­րենց կող­մից նա­խա­տես­վող հան­րաք­վեի մա­սին: Հան­րաք­վե` ոչ թե Սահ­մա­նադ­րա­կան փո­փո­խութ­յուն­նե­րի, այլ նոր Սահ­մա­նադ­րութ­յան ըն­դուն­ման անհ­րա­ժեշ­տութ­յան վե­րա­բեր­յալ, ին­չը, իմ կար­ծի­քով, ան­թույ­լատ­րե­լի է այս իշ­խա­նութ­յան կող­մից, ո­րով­հետ­ևեւ ի­րենք իսկ փոր­ձել են նա­խա­ձեռ­նել ու ի­րա­կա­նաց­նել եւ տո­տալ ձա­խող­ման է ար­ժա­նա­ցել այդ գոր­ծըն­թա­ցը, որ հե­տա­գա­յում ա­վե­լի բա­ցա­սա­կան հե­տե­ւանք­ներ են ի հայտ ե­կել, ա­ռա­վել եւս պե­տութ­յան հա­մար անկ­յու­նա­քա­րա­յին փաս­տաթղ­թի մշակ­ման ու փո­փոխ­ման գոր­ծըն­թա­ցը եւ դրա հիմ­քում ըն­կած որ­պես կար­միր թե­լով անց­նող թել ուղ­ղա­կի հան­րութ­յա­նը պետք է այդ տար­բեր փա­թե­թա­վոր­մամբ խո­սույթ­նե­րը եւ եզ­րույ­թա­բա­նութ­յու­նը հա­նենք ու մա­տու­ցենք այն ճշմար­տութ­յու­նը, որ սրա կա­տար­ման հիմ­նա­կան նպա­տա­կը՝ դա թշնա­մա­կան պա­հան­ջա­տի­րութ­յամբ սպա­սար­կումն է եւ, հե­տե­ւա­բար պետք է ա­մեն կերպ կան­խար­գե­լել այս պրո­ցե­սի կյան­քի կո­չու­մը:

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը