Աբխազիայում տեղի ունեցած նախագահական ընտրություններն առանց ուժային խախտումների չեն ընթացել (Տեսանյութ)
ՄիջազգայինԱբխազիայում տեղի ունեցած նախագահական ընտրությունենրը, ինչպես եւ սպասվում էր, առանց ուժային խախտումների չեն ընթացել:
Դեպքերից մեկում ընտրատեղամաս են ներխուժել զինված անձիք` զենքով սպառնացել ներկաներին, ծեծել մի կնոջ ու ջարդել քվեատուփը։
Սակայն փախուստի ժամանակ բախվել են իրավապահներին, որի ժամանակ հարձակվողներից մեկը վիրավորվել է:
Այս անձնավորությանը հիվանդանոցում այցելել է արդեն պարտված նախագահի թուրքամետ թեկնածու Ադրուգ Արձինբան (լուսանկարում), ինչը պարզ բացատրում է, թե հարձակվողներն ինչ հրահանգներով են գործել:
Աբխազիայի ընտրատեղամասի վրա զինված հարձակումներից հետո ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործեր է հարուցել մի շարք հոդվածներով, այդ թվում՝ ահաբեկչություն.
«Աբխազիայի քաղաքացիություն ունեցող ՌԴ քաղաքացիների նկատմամբ կատարված հանցագործությունների փաստերի հիման վրա քրեական գործեր են հարուցվել ՌԴ Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով, այդ թվում՝ ահաբեկչության»,- հաղորդում է Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն։
«Կասկածյալների զգալի մասը բացահայտվել են համատեղ ռուս և աբխազ իրավապահների կողմից։ Ակտիվ աշխատանքներ են տարվում բոլոր ներգրավվածներին բերման ենթարկելու ուղղությամբ»,- ասաց Քննչական կոմիտեի ներկայացուցիչը։
Բանն այն է, որ Աբխազիայի քաղաքացիների բացարձակ մեծամասնությունն ունի նաեւ ՌԴ քաղաքացիություն, որը ռուս իրավապահներին հնարավորություն է տվել միջամտել:
https://iravunk.com/sim/?p=306752&l=am/