Աբխազիայի նախագահի թեկնածու Բադրա Գյունբան հայտարարել է երկրորդ փուլում իր հաղթանակի մասին
Միջազգային
Աբխազիայի նախագահի թեկնածու Բադրա Գյունբան, ում աջակցում էր Մոսկվան, հայտարարել է երկրորդ փուլում իր հաղթանակի մասին:
Գյունբայի խոսքով՝ երեկ կայացած ընտրություններում նա հավաքել է ձայների ավելի քան 50 տոկոսը (մոտ 62 տոկոս)։
Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեարկության նախնական արդյունքները պաշտոնապես կհրապարակի կիրակի՝ 10:00-ին։
Գյունբային կողմ էր աբխազահայության բացարձակ մեծամասնությունը:
https://iravunk.com/sim/?p=306742&l=am/