Լեզվակռիվն Օվալաձեւ աշխատասենյակում լուրջ հետեւանքներ կունենա Ուկրաինայի համար. FT

Միջազգային

Ավելի վատ չէր էլ կարող լինել։ Վլադիմիր Զելենսկու այցը Սպիտակ տուն պետք է հնարավորություն լիներ փրկելու հարաբերությունները Դոնալդ Թրամփի հետ բուռն մի քանի շաբաթներից հետո։ Փոխարենը դրանք անվերադարձ փչացել են, գրել է FT-ն։

Այն, ինչ ենթադրվում էր որպես հանքանյութերի մասին համաձայնագիր ստորագրելու առիթ, որը տասնամյակների ընթացքում կամրապնդեր ԱՄՆ հետաքրքրությունն Ուկրաինայի տնտեսության նկատմամբ, վերածվեց զայրացած վեճի, որը կարծես բացահայտում էր երկու առաջնորդների միջեւ տարիների լարվածությունն ու անվստահությունը:
Դա տպավորիչ տեսարան էր, որը հեռարձակվում էր աշխարհին Օվալաձեւ աշխատասենյակից, որի նմանը մենք երբեք չենք տեսել: Դա սարսափահար կանի Ուկրաինայի կողմնակիցներին։ Կարող եք պատկերացնել, թե ինչպես է Վլադիմիր Պուտինը Կրեմլից դիտում, ՌԴ նախագահն ուրախությունից ձեռքերը շփում է։
Զելենսկին ենթարկվել է ԱՄՆ փոխնախագահ Ջ. Դ. Վենսի ճնշմանը՝ «արտահայտելու երախտագիտության մի քանի բառեր Ամերիկային եւ նրա նախագահին իրենց ռազմական աջակցության համար։ Զելենսկին առարկել է կամաց, բայց արհամարհական, որ Վենսը «բարձրաձայն» խոսում է մի երկրի մասին, որտեղ դեռ չի այցելել: Այդ պահից իրավիճակն արագ վատացել է, եւ զայրացած Թրամփն իր ուկրաինացի գործընկերոջն ասել է, որ իր երկրի վերջը կգա առանց ամերիկյան աջակցության։

«Դուք խաղաթղթեր չունեք»,- ասել է նա։ «Դուք խաղում եք երրորդ համաշխարհային պատերազմ»։

Տեսախցիկը ցուցադրել է Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպան Օքսանա Մարկարովային, որը գլուխը բռնել է  ձեռքերով։ Նրա ցավագին արտահայտությունն ամեն ինչ ասում է. այս հարաբերություններն ազատ անկման մեջ են։

Վեճը, ըստ երեւույթին, սկսվել է այն ժամանակ, երբ Զելենսկին ասել է, որ Ուկրաինան չի ընդունի պարզ հրադադարը, քանի որ Պուտինը երբեք հավատարիմ չի մնա դրան:

Կիեւը եւ եվրոպական այլ մայրաքաղաքները վախենում են, որ Թրամփի նպատակն է դադարեցնել մարտերը՝ առանց Մոսկվային դրդելու ընդունելու արդար եւ իրագործելի խաղաղություն, ինչը Ռուսաստանին ժամանակ կտա վերախմբավորվելու եւ նորից հարձակվելու համար: Զելենսկին անմիջապես մտել է խնդրի էության մեջ:

Եվրոպացիները թերեւս պետք է գիտակցեն, որ եթե ցանկանում են Ուկրաինայում բռնի հրադադար, ապա այժմ իրենք պետք է դա ապահովեն։ Կիրակի օրը Զելենսկին Լոնդոնում կհանդիպի ավելի քան մեկ տասնյակ եվրոպացի առաջնորդների հետ, որոնք կհամակարգի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը։

Սա հետաքրքիր հանդիպում է լինելու։ Ուրբաթ օրը Սպիտակ տանը տեղի ունեցած վեճից հետո Սթարմերի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ջանքերը՝ համոզելու Թրամփին աջակցել Ուկրաինայում եվրոպական կայունացնող ուժերին, որեւէ նշանակություն չեն ունենա:

Ավելի խելամիտ կլիներ, եթե Զելենսկին հաճոյանար նախագահին եւ օգտագործեր իր ողջ հմայքը, այլ ոչ թե այդքան շիտակ լիներ: Թեեւ նա խոսում էր կամաց, բայց թույլ տվեց, որ զգացմունքները տիրեն իրեն, ինչպես հաճախ է անում։

Բայց դժվար չէ պատկերացնել, որ Վենսն ու Թրամփը ցանկանում էին մենամարտել ուկրաինացի առաջնորդի հետ։ Նախագահը եւ նրա կողմնակիցները զայրացած են այն բանից, որ Զելենսկին հրաժարվեց 2020թ. նախագահական ընտրություններից առաջ «կեղտ բռնել» Ջո Բայդենի որդու՝ Հանթերի վրա, եւ թե ինչպես է նրա ճնշումը ուկրաինացու վրա դարձել իմփիչմենթի գործընթացի հիմք։

Դա նաեւ օգնում է Թրամփին Զելենսկուն ավելի թույլ դիրքում դնել, երբ խոսքը վերաբերում է խաղաղ բանակցություններին: Կարելի է պնդել, որ հողը նախապատրաստվել էր դարանակալման համար։

Վերջին երկու շաբաթվա ընթացքում Թրամփն ամեն ինչ արել է Զելենսկուն տապալելու համար՝ վաղաժամ զիջումներ անելով Մոսկվային եւ ներկայացնելով Ուկրաինան որպես ագրեսոր երեք տարվա պատերազմի ժամանակ: Եվ հիմա, թերեւս, նա ցանկանում է հեռացնել նրան։

Զելենսկին հեռացել է Սպիտակ տնից՝ առանց հանքանյութերի մատակարարման համաձայնագրի ստորագրման, որը հարաբերությունները կվերադարձներ ավելի կայուն հիմքերի վրա։

«Կարծում եմ՝ մենք բավականաչափ բան տեսանք», - ասել է Թրամփը՝ ավարտելով հանդիպումը։

«Դա հիանալի հեռուստատեսարան կլինի», - ավելացրել է նա:

Ուկրաինայի համար սա շատ ավելի լուրջ է։

https://iravunk.com/sim/?p=306705&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան