Զելենսկու այցը Վաշինգտոն լիակատար քաղաքական և դիվանագիտական ձախողում էր Կիևի համար․ Զախարովա
Միջազգային
Զելենսկին Վաշինգտոնում իր պահվածքով հաստատեց, որ ինքն ամենավտանգավոր սպառնալիքն է համաշխարհային հանրության համար և տարված է պատերազմը շարունակելու մոլուցքով։ Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան
«Զելենսկու այցը Վաշինգտոն լիակատար քաղաքական և դիվանագիտական ձախողում էր Կիևի ռեժիմի համար»,- նշել է նա։
Զախարովայի խոսքով, Զելենսկին մերժում է խաղաղությունը, քանի որ նրա համար դա «մահվան պես մի բան է»։
Հիշեցնենք, որ երեկ Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիպման ժամանակ թեժ բանավեճ է տեղի ունեցել Զելենսկու և Թրամփի ու Վենսի միջև։
https://iravunk.com/sim/?p=306703&l=am/