Իտալիայի վարչապետը Թրամփ-Զելենսկի հանդիպումից հետո ԵՄ-ԱՄՆ հրատապ գագաթնաժողովի կոչ է արել

Միջազգային

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հանդիպումից հետո Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին եվրոպացիներին կոչ է արել թույլ չտալ, որ Վաշինգտոնի հետ տարաձայնությունները խորանան և ասել է, որ Հռոմը ԵՄ-ԱՄՆ գագաթնաժողովի կոչ կանի առաջիկա ժամերին, հայտնում է Politico-ն։

 

«Անհրաժեշտ է անհապաղ գագաթնաժողով ԱՄՆ-ի, եվրոպական պետությունների և դաշնակիցների միջև, որպեսզի անկեղծ խոսակցություն լինի այն մասին, թե ինչպես ենք մենք մտադիր լուծել մեր ժամանակի լուրջ մարտահրավերները՝ սկսած Ուկրաինայից, որը մենք միասին պաշտպանել ենք վերջին տարիներին», - մեջբերում է պարբերականը Մելոնիի խոսքերը։

 

Հաղորդվում է, որ մի քանի եվրոպացի առաջնորդներ մտադիր են կիրակի օրը հանդիպել Լոնդոնում՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հրավերով, որին ակնկալվում է, որ կմասնակցի Զելենսկին:

 

Եվրոպական մի շարք առաջնորդներ միաձայն հանդես են եկել՝ պաշտպանելու Զելենսկիին Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ Թրամփի կողմից նրա հասցեին հնչեցրած կոշտ քննադատությունից հետո, ԵՄ արտաքին գործերի նախարար Քաջա Կալլասը նույնիսկ ասել է. «Այսօր պարզ դարձավ, որ ազատ աշխարհը նոր առաջնորդի կարիք ունի:

 

Հանդիպումից հետո Թրամփը լրագրողներին ասել է, որ չի տեսնում Զելենսկու՝ Ռուսաստանի հետ հակամարտությունը լուծելու ցանկությունը։

 

«Մենք խաղաղություն ենք ուզում, մեզ այս պատերազմը պետք չէ, մեզ ինտրիգներ պետք չեն»,- ընդգծել է նա։

 

Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ Զելենսկին «ցանկանում է կռվել, կռվել և նորից կռվել, ցանկանում է ստանալ ԱՄՆ-ի աջակցությունը և շարունակել պատերազմը։

 

Թրամփի և Զելենսկու հանդիպումը տեղի է ունեցել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում և ավարտվել է թեժ վեճով։ Արդյունքում՝ Ուկրաինայում օգտակար հանածոների արդյունահանման ոլորտում երկու երկրների համագործակցության մասին համաձայնագիր չի ստորագրվել, չեղարկվել է ղեկավարների համատեղ մամուլի ասուլիսը։

 

https://iravunk.com/sim/?p=306700&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան