Թրամփի վարչակազմը դիտարկում է Ուկրաինային ընթացիկ ռազմական օգնությունը դադարեցնելու հնարավորությունը. The Washington Post
Միջազգային
Թրամփի վարչակազմը դիտարկում է Ուկրաինային ընթացիկ ռազմական օգնությունը դադարեցնելու հնարավորությունը: Այս մասին գրում է The Washington Post-ը:
Այս մասին գրում է նաեւ New York Times-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան պաշտոնյային.
«Ուրբաթ օրը Օվալաձեւ գրասենյակի շոուից հետո Թրամփը կարող է դադարեցնել ԱՄՆ օգնությունն Ուկրաինային՝ զենքից և զինամթերքից մինչև հետախուզության փոխանակում և ուկրաինական զորքերի ուսուցում։
Թրամփի վարչակազմի պաշտոնյան ուրբաթ ավելի ուշ ասել է, որ ԱՄՆ-ի ողջ օգնությունն Ուկրաինային, ներառյալ Բայդենի վարչակազմի օրոք թույլատրված և վճարված զինամթերքի և սարքավորումների վերջնական մատակարարումները, կարող են շուտով չեղարկվել: Այս մասին հայտնում է Սպիտակ տան պաշտոնյան:
Գերմանական ԱՄՆ ռազմաբազայում միջազգային օգնությունը տնօրինող կենտրոնի աշխատանքը (ըստ ամենայնի, խոսքը «Ռամշտայնի» մասին է) նույնպես հարցականի տակ է։
Պենտագոնի տվյալներով՝ մնացել է մոտ 3,85 միլիարդ դոլար այն գումարից, որը Կոնգրեսը հատկացրել է ԱՄՆ-ի պաշարներից մատակարարումների համար։ Դրանք նախատեսվում էր հասցնել վեց ամսվա ընթացքում»։