Զելենսլին փաստացի խոստովանեց, որ Բրիտանիայի դրդմամբ է դեմ գնում Թրամփին (Տեսանյութ)

Միջազգային

Երեկվա սկանդալից հետո Զելենսկին Fox News-ին տված հարցազրույցում ասել է, որ Թրամփն ու Վենսն առաջինն են հարձակվել իր վրա.

«Կարծում եմ, որ դա ուղղակի շատ շփոթեցնող իրավիճակ էր, քանի որ մենք շատ բաց էինք, շատ շիտակ»:

Հարցին, թե` Ի՞նչը զայրացրեց քեզ: Քանի որ նրանք ասացին, որ ձեր տոնն ուղղակի անընդունելի է, Զելենսկին պատասխանում է.

«Խոսքը խելագարության մասին չէ։ Դա խելագարության պատճառով չէ: Երբ ԱՄՆ նախագահը, փոխնախագահը կամ սենատորները, խոշոր քաղաքական գործիչները ասում են, որ Ուկրաինան գրեթե ավերված է, որ մեր զինվորները փախչում են, որ նրանք հերոսներ չեն, որ Ուկրաինան միլիոնավոր խաղաղ բնակիչներ է կորցրել, որ նրա նախագահը բռնապետ է, հասկանու՞մ եք: Ինչպիսի՞ն կլինի իմ արձագանքը»:

Ու սրանից հետո նա նաեւ հաստատում է, որ Ուկրաինան չի կարող հաղթահարել առանց ԱՄՆ աջակցության.

«Մեզ համար դժվար կլինի։ Դրա համար ես այստեղ եմ, դրա համար էլ մենք քննարկում ենք ապագա բանակցությունները, առանց ձեր օգնության դժվար կլինի, բայց մենք չենք կարող կորցնել մեր արժեքները, մեր ժողովրդին, չենք կարող կորցնել մեր ազատությունը: Ռուսները եկել են մեր տարածքներ, եկել են մեր տները: Բոլորը տեսել են այս տեսանյութերը, նրանք այդքան մարդ են սպանել. պետք է մոռանա՞նք դրա մասին»:

Զելենսկին նաեւ հետագա պլաններից է խոսում, որը շատ բան է բացատրում.

«Կարծում եմ՝ Եվրոպան պատրաստ է չնախատեսված հանգամանքների և կօգնի մեզ` ֆինանսավորելու մեր մեծ բանակը։ Սա մեր բանակն է՝ անվտանգության երաշխիքների մի մասը։ Հիմա մենք ուղղակի ուզում ենք մեր ամենամեծ ռազմավարական գործընկերոջ՝ ԱՄՆ-ի համար տեղ գտնել, կամ էլ կառաջարկեն, թե որտեղ և ինչպես ապահովեն մեզ անվտանգության երաշխիքներ, ինչպիսի և ինչ մասշտաբով։

Իսկ երբ պատրաստ լինենք դրան, կանցնենք դիվանագիտության։ Դիվանագիտությանը՝ այո, ռուսների, եվրոպացիների, ԱՄՆ-ի հետ։ Մեզ համար, կարծում եմ, սա է իրական ճանապարհը։ Որովհետև զենքի դեպքում դա շատ երկար է տևում, դրանք քիչ են»։

Այսինքն, Եվրոպա՞ն, ավելի ճիշտ` Բրիտանիա՞ն է հույսեր տվել, որ փող կտա, դրանով դրդելով դեմ գնալ Թրամփին: Տեսնենք:

https://iravunk.com/sim/?p=306662&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան