ԱՄՆ Պետդեպարտամենտը դադարեցնում է Ուկրաինայի էլեկտրացանցերի վերականգնմանն ուղղված աջակցությունը, հայտնում է NBC News-ը։
Այս մասին հրատարակությանը հայտնել են USAID-ի երկու աշխատակիցներ, ովքեր աշխատել են գործակալության առաքելությունում Ուկրաինայում։
«Դա ազդանշան կուղարկի Ռուսաստանին, որ մենք թքած ունենք Ուկրաինայի կամ մեր անցյալ ներդրումների վրա»,- NBC News-ին ասել է USAID-ի պաշտոնյան:
Սա դեռ սկիզբն է,- ասել է ուկրաինացի պատգամավոր Գոնչարենկոն` մեկնաբանելով այդ լուրը։ «Հաջորդը գալիս է սպառազինության օգնությունը և հետախուզական տվյալների դադարեցումը։ Մենք մոտենում ենք աղետի»,- հավելեց նա։
Ինչպես հայտնի է, երեկբա սկանդալից հետո Թրամփը բառացիորեն Զելենսկուն վռնդեց Սպիտակ տնից, որը ենթադրում է, որ դրա հետեւանքներն ուկրաինական կողմը կտեսնի բոլոր հարթություններում: